Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղի գետից վերցրած ջրի նմուշում պոչերի առկայություն չի հայտնաբերվել. (Տեսանյութ)

Հուլիս 09,2013 20:33

ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի փոխանցմամբ՝ Գեղի գետից վերցրած ջրի նմուշի անալիզի արդյունքների համաձայն, Գեղի գետի ջրում կախյալ նյութերի բարձր ցուցանիշ է արձանագրվել:

«Բայց այդ արձանագրված կախյալ նյութերի բարձր ցուցանիշը տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով էր պայմանավորված, ոչ թե՝ պոչատարի պոչերի աղտոտման: Պոչերի առկայություն չի հայտնաբերվել ջրում», – տեղեկացրեց Լեւոն Պետրոսյանը:

Նշենք, որ վերջերս Սյունիքի մարզ ժամանած Համահայկական բնապահպանական ճակատի ակտիվիստները ահազանգել էին, որ Գեղի գետն աղտոտվում է «Լեռ-էքս» ՍՊԸ-ի կողմից շահագործվող պոչամբարի թափոնաջրերով:

«Գեղի գետի ջուրը որոշակի հատվածում հոսում է պլաստմասե խողովակների մեջ եւ անցնում է պոչամբարի կողքով, սակայն խողովակները պայթել են (ամենայն հավանականությամբ՝ գետի վարարման պատճառով), եւ խողովակների ջուրը լցվում է պոչամբարի մեջ, իսկ պոչամբարից՝ խառնվելով թափոնների հետ, այս պահին թափոնաջրերը գնում-լցվում են Գեղի գետը»,- ասված էր հայտարարության մեջ, որի վերաբերյալ նաեւ տեսանյութ են հրապարակել:

Պոչամբարի տարածք կատարած մեր այցի արդյունքների մասին անդրադարձել էինք հետեւյալ հրապարակմաբ՝ https://www.aravot.am/2013/06/29/260213/, որտեղ նշել էինք, որ մեր այցի օրը դեպի Գեղի գետ արտահոսքի հետքեր չեն արձանագրվել, սակայն պարզարանից հոսող ջուրը  գունափոխված էր եւ ոչ մաքուր վիճակում էր  լցվում Գեղի գետը: Պոչամբարի պատասխանատու Միշա Ավանեսյանն էլ այդ օրը փոխանցել էր, որ խողովակով լեռներից մաքուր ջուր է հոսում եւ վթարի օրը հենց այդ մաքուր ջուրն է լցվել Գեղի գետը, որը հորդառատ տեղումների հետեւանքով էր գունափոխվել ու պոչատարի ջրերին չէր խառնվել՝ ինչպես ներկայացվում էր: Հորդառատ տեղումներն էլ պատճառ էին հանդիսացել պլասմասե խողովակների վթարմանը, որոնք այս պահին փոխարինվում են երկաթե խողովակաշարով՝ հետագա վթարներից զերծ մնալու համար: Նշենք, որ այդ օրերին Կապանի տարածաշրջանում տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով նաեւ երկու կամուրջ էր քանդվել Լեռնաձոր համայնքում, հողատարածքներ ջրով ողողվել, ծառեր վնասվել:

 

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031