Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

The Hindu. Անահիտ Հայրապետյան՝ կանանց դեմ բռնությունը ֆոտոխցիկով

Հուլիս 09,2013 19:36

2005թ., ինչ Անահիտ Հայրապետյանը սկսել է լուսանկարչությամբ զբաղվել, կանանց և աղջիկներին նկարելը նրա համար առաքելություն է դարձել: Գրում է «Հինդու» թերթը՝ կին լուսանկարիչների մասին պատրաստած նյութում:

«Ֆոտոխիցիկն ինձ ուժ է տալիս, այն ինձ խիզախ է դարձնում», – ասում է 32-ամյա լուսանկարիչը, – «Ինձ համար հեշտ չէ դուրս գալ ֆոտոխցիկը ձեռքիս, բայց երբ տեղ եմ հասնում, ամեն ինչ փոխվում է: Իմ ֆոտոխցիկը իմ շարժառիթն է, իմ հետաքրքրությունը, իմ հոգին, իմ արցունքները… [այն իմ] կյանքն է»:

Անահիտն ասում է, որ իր բոլոր աշխատանքների նկատմամբ հուզական կապ ունի, բայց ամենաhուզիչ աշխատանքներից է «Արքայադստրից՝ ստրուկ» նախագիծը, որը պատկերում է հայ կանանց նկատմամբ ֆիզիկական, սեռական, հոգեբանական բռնությունները:

Որպես «Եվրոպայի մյուս կողմը» նախագծի մասնակից, որին ներգրավված են Արևելյան Եվրոպայի մի շարք հայտնի ֆոտոլրագրողներ, տարածաշրջանի «ներսից հայացք»-ը ներկայացնելու համար նա գրում է. «Ես վստահ եմ, որ խնդիրները լուծում կստանան, եթե մենք բարձրաձայնենք դրանց մասին: Հակառակ դեպքում նրանք թաքնված կմնան մեր հասարակության մեջ, ու հասարակությունը հիվանդ կմնա… բռնությունները թաքցնելը կարող են մահվան հանգեցնել… կանայք պետք է իմանան իրենց իրավունքներն ու խոսեն այդ խնդիրներից»:

Անահիտը պատմել է իր աշխատանքային փորձի մասին, որը կապված էր մի կնոջ մահվան հետ. «Մի երիտասարդ, գեղեցիկ, հղի կնոջ հոգեհանգիստն էր: Նրա ընտանիքը պնդում էր՝ կնոջը սպանել են, տղայի ընտանիքն ասում էր, որ նա ինքնասպանություն է գործել: Այդ ժամանակ իմ տղան նոր էր ծնվել: Ես պետք է գնայի իրենց տուն, հետո գայի որդուս կերակրեի ու հետո նորից գնայի իրենց տուն: Զգացմունքային առումով դա իմ կյանքի ամենածանր օրերից մեկն էր», – ասում է երկու երեխաների մայրը:

Նա նշել է, որ հաճախ խնդիրներ է ունենում ոստիկանության և նույնիսկ սովորական մարդկանց հետ. «Բայց ես փորձում եմ չնկատել նրանց: Գլխավոր միտքն է՝ պարզապես դուրս գալ ու սկսել լուսանկարել»:

Պատասխանելով հարցին, թե նա գնում է իր հին աշխատանքների պատմությունների հետևից, որպեսզի տեսնի, թե ինչ փոփոխություններ են եղել, լուսանկարիչն ասում է, որ մի ժամանակ փախստականների մասին նախագիծ էր անում, որի շրջանակներում մի տան մեջ ապրող երեխաների հետ է ծանոթացել․ «Այդ տանն ապրող երեխաներն հիմա բնակարաններում են ապրում: Նրանք բոլորը մեծացել են: Նրանցից մեկը բռնցքամարտի Հայաստանի չեմպիոն է դարձել: Ես պատրաստվում եմ փոքրիկ պատմություն նկարել նրա մասին»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031