Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստեփան Զատիկյանի որդին հետեւում է քեռու՝ Հայրիկյանի դեմ մահափորձի դատավարությանը

Հուլիս 09,2013 18:52

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանն այսօր բավարարեց էպոսագետի, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով մեղադրվող Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի միջնորդությունը:

Հաջորդ դատական նիստին` հուլիսի 12-ին դատարան են հրավիրվելու ոստիկանության երկու ձգաբաններ եւ դատաբժիշկ Ադամյանը:

Ամբաստանյալ, Պարույր Հայրիկյանի վրա կրակած Խաչատուր Պողոսյանի պաշտպանը ` Լյուդվիգ Ավետիսյանը միջնորդել էր դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական փորձաքննություն անցկացնելու մասին: Պաշտպանը գտնում էր, որ իր այսօրվա վեց միջնորդությունները քանակի համար չէր արվել, այլ, որ ինքը կատարում է դատախազի գործառույթը:

Մեղադրող Արամ Ամիրզադյանը կոռեկտ չհամարեց նախկին քննիչի արած հայտարությունը, եւ հրապարակեց միջնորդության բովանդակությունը:
Կասկածի տակ էր առնվել ժանգոտ զենքի պիտանի լինելը, դեպքի վայրից գտնված գնդակի վրա արյուն չլինելու հանգամանքը, տուժող Պարույր Հայրիկյանի պիջակի աջ կողմի պատռված քանդված լինելը կամ թե` հրազենային չլինելը: Մեղադրողը մի քանի մասնագիտական բացատրություններ տվեց, մասնավորապես, որ զենքի ժանգոտ լինելը դեռ չի նշանակում, որ այն պիտանի չէ կրակելու համար, անդրադարձավ Հայրիկյանի պիջակին, որը դատարան էր բերվել եւ որպես ապացույց հետազոտվել էր…
Մեղադրողը գտնում էր, որ պաշտպանի միջնորդությունը ոչ թե հարց է, այլ պարզաբանում պահանջող խնդիր, ուստի չառարկեց, որպեսզի դատարան կանչվեն փորձագետները:

Պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը նույնպես չէր առարկում, որ դատարան գան փորձագետները, սակայն «ինադ» էր ընկել դատախազի հետ: Դատավորն արձանագրեց, որ կողմերը փորձագետի հետ կապված ունեն հարցեր, սակայն հարցրեց. «միջնորդությունը վտանգավորությամբ հղի՞ է»:

Ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը պատրաստակամություն հայտնեց կողմերին «բարիշեցնելու» համար միջնորդությունն ինքն անել: Դատավորը նկատեց. «Արձանագրենք, որ Սիրունյանը քաջ է»:
Տուժող Պարույր Հայրիկյանն ասաց, թե ինքն այն տպավորությունն է  ստանում, թե հանցագործություն, նման բան տեղի չի ունեցել: Իսկ պաշտպանի արարքը որակեց «արատավոր քարոզչություն»` հանցագործությունը պարտակելու համար:

Դատարանն այս անգամ չհեռացավ խորհրդակցական սենյակ, այլ որոշեց բավարարել Ալեքսանդր Սիրունյանի միջնորդությունը, դատակոչելով փորձագետներին:

Հիշեցնենք, որ Լյուդվիգ Ավետիսյանի վեց միջնորդությունների ժամանակ դատավորը չորս անգամ մտավ խորհրդակցական սենյակ, մեկ անգամ դատարանում քննեց, եւ ըստ էության մերժեց կենսաբանական, դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր, ապրանաքագիտական, քննչական փորձարարություն անցկացնելու միջնորդությունները:

Այսօրվա դատական նիստին հետեւում էր Ազգային Միացյալ Կուսակցության հիմնադիրներից, Մոսկվայում հանիրավի գնդակահարված Ստեփան Զատիկյանի որդին` Վրեժը:

 

Լուսանկարում աջից առաջինը՝ Ստեփան Զատիկյանի որդին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031