Շվեդ Կուրտ Դեգերմանը, լինելով անտուն թափառաշրջիկ, իր մահվանից հետո թողել է մի ամբողջ կարողություն: Կուրտը իր կյանքի 40 տարիների ընթացքում գումարներ է ներդրել շվեդակա առաջատար ընկերություններում, ինչի շնորհիվ կուտակել է ավելի քան 1 միլիոն ԱՄՆ դոլար և 124 ոսկե ձուլակտոր: Որքան էլ որ տարօրինակ թվա, նա իր ողջ կուտակած գումարը կտակել է իր ազգակցական եղբորը, ով շատ քիչ էր այցելում Կուրտին:
Կապույտ կետը ոչ միայն ներկայիս ամենամեծ կենդանի է համարվում, այլև ամենամեծը Երկիր մոլորակի վրա երբևե գոյություն ունեցած կենդանիներից: ՈՒնի 33 մետր երկարություն և 150 տոննա քաշ: Գլխի երկարությունը 8 մետր է, իսկ լեզուն կշռվում է 3000 կգ:
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին եղել է ֆրանսիացի նշանավոր դերասան Ժան Ռենոյի ամուսնության խաչեղբայրը:
Կարդացեք նաև
«Օսկար» բառը առաջին անգամ օգտագործվել է 6-րդ մրցանակաբաշխության ժամանակ: Մինչ այդ արձանիկը տարբեր կերպ էին անվանում` Ոսկե մրցանակ, արժանիքների համար արձանիկ և անգամ Երկաթե մարդը:
Անդրանիկ Ջալալյան