Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռիչարդ Կիրակոսյանը՝ Աղվան Հովսեփյանի հայտարարությունների մասին

Հուլիս 09,2013 18:05

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հուլիսի 5-ին ելույթ ունենալով «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովում՝ հայտարարել է. «Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները»: Այս մասին շատ քաղաքական գործիչներ են խոսել, բայց առաջին անգամ երկրի ուժային կառույցի ղեկավարն է հրապարակավ նման պահանջ հնչեցնում: Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը Aravot.am-ի հարցերին՝ դա կարո՞ղ է ընկալվել իբրեւ պաշտոնական Երեւանի տեսակետ, եւ ի՞նչ ազդեցություն կունենա գլխավոր դատախազի պահանջատիրական ելույթը, եթե հաշվի առնենք նաեւ այն, որ հաճախ Հայոց ցեղասպանության ճանաչման կամ չճանաչման հարցը համարում են Թուրքիայի վրա քաղաքական ճնշում գործադրելու միջոց, պատասխանեց.  «Ոչ, ըստ էության, դատախազի անորոշ մեկնաբանությունները չեն կարող պաշտոնական տեսակետ համարվել: Նա չպետք է իրեն թույլ տար նման վտանգավոր հայտարարություններով հանդես գալ: Իմ կարծիքով, նման հարցերը վերապահված են միայն արտաքին գործերի նախարարությանը եւ ՀՀ նախագահին»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031