Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոնգրեսի երիտասարդների գործն ուղարկվել է վերաքննիչ դատարան

Հուլիս 09,2013 17:41

 ԳԱԼԱ. Հայ ազգային կոնգրեսի չորս երիտասարդների` Սարգիս Գևորգյանի, Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի գործը օրերս ՀՀ վերաքննիչ դատարան է ուղարկվել:

ԳԱԼԱի հետ զրույցում Կոնգրեսի երիտասարդներից Սարգիս Գևորգյանն ասել է, որ ինքը որևէ ակնկալիք չունի  վերաքննիչ դատարանից, քանի որ այդ դատարանը  պետք է նույն գործառույթը կատարի, ինչ նախկինում:

Սարգիս Գևորգյանի կարծիքով՝   դրա միակ նպատակը ժամանակ շահելն է և այնտեղ միայն իշխանությունների քմահաճույքին համապատասխան   որոշում է կայացվում և կապ չունի, որ ՀՀ վճռաբեկ դատարանը հազվադեպ է  նման որոշում կայացնում:

«Փորձը որևէ կապ չունի դատական գործերում: Եթե փորձը հաշվի առնեին, մեր գործում բազմաթիվ դրվագներով արդեն պետք է գործը կարճվեր կամ պետք է գոնե Տիգրան Առաքելյանը ազատ արձակվեր, բայց երբ խնդիրը վերաբերվում է Սերժ Սարգսյանի և իր հանցավոր վարչախմբի շահերին` դատարանը առաջնորդվում է լրիվ այլ օրենքներով, այլ ոչ թե իրավական»,- ասել է Սարգիս Գևորգյանը:

ՀՀ վերաքննիչ դատարանը մինչև ամսվա վերջ կնշանակի դատական նիստի օրը:

Լիլիթ Թադևոսյան 

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031