Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Էպոսագետը հեքիաթներ է կարդում

Հուլիս 09,2013 17:35

Մինչ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ այս տարվա հունվարի վերջին իրականացված մահափորձի գործով դուրս կգար խորհրդակցական սենյակից, դատական նիստերի դահլիճ բերված,  մահափորձի կազմակերպման մեջ մեղադրվող էպոսագետ Վարդան Սեդրակյանը կնոջից գրքեր էր խնդրում:

Մեր հարցին, թե ինչ գրքեր է ուզել կարդալ Ազգային անվտանգության տարածքում գտնվող «Երեւան-Կենտրոն» մեկուսարանի կալանավոր ամուսինը, ամբաստանյալի կինն ասաց, որ մինչ օրս նա ուզել է  Թագոր, Բալզակ, եւ հայ ժողովրդական հեքիաթները՝ տասնհինգ հատորով:

Դատարանը մերժեց կենսաբանական փորձաքննություն անցկացնելու մասին պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի միջնորդությունը, եւ քննության դրեց  դատահոգեբուժական-դատահոգեբանական ստացիոնար  փորձաքննություն անցկացնելու մասին միջնորդությունը:

«Վարդան Սեդրակյանին պետք չէ ենթարկել, քանի դեպքին առնչություն չունի»,-ասաց պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը, որը միջնորդությանը միացավ մասնակի:

«Ինձ հետ կապված խնդիր չունեմ:Կողմ եմ երկուսի համար:Ես որեւէ կապ չունեմ:

Պետք է փորձաքննության ենթարկեն նրանց, այն թեկնածուներին, որոնք ասում են, մենք հինգ տոկոսը կհաղթահարենք, բայց ընտրություններում պարտվում են: Այդ դեպքում բոլոր պատգամավորներին, նախկին, ներկա նախագահներին պետք է փորձաքննության ենթարկել»,-ասաց էպոսագետ կալանավորը:

Մեղադրանքը պաշտպանող դատախազ Արամ Ամիրզադյանն ասաց, եթե թեկնածուն հավաքել է որոշակի ձայներ,  կամ իրեն չորրորդ նախագահի թեկնածու է համարում, դա չի նշանակում, թե նրան պետք է ենթարկել դատահոգեբուժական-դատահոգեբանական փորձաքննության:

Դատախազը նկատեց, որ շահարկվում է նախկինում ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի նախկինում դատապարտված լինելու հանգամանքը, նաեւ շաքարախտով տառապելու հանգամանքը, սակայն ոչ բժշկական, ոչ որեւէ հիմք, փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն չի առաջացնում:

«Ես կարծում եմ պաշտպանի միջնորդության պատճառաբանական մասը անհիմն է, որոնք կասկած կհարուցեին նրանց գործողությունների դեմ»,-ասաց մեղադրողը:

Տուժող Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանը զարմանքով նկատեց. «Ինչու այս միջնորդությունն առաջացավ դատաքննության փուլում, երբ պաշտպանական կողմը կաշկանդված չէր եղել նախաքննության ժամանակ նման միջնորդություն անելու»:

Ըստ Պարույր Հայրիկյանի էլ, իրեն  հայտնի չի որեւէ դեպք,  այսպիսի «փորձաքննության կարոտ»  անձ, որն ասի, թե ինքը դրան արժանի է, որպես կանոն, նրանք ասում են, թե իրենք առողջ են:

Ի դեպ, հիշեցնենք, որ անդրանիկ դատական նիստերի ժամանակ ամբաստանյալ Վարդան Սեդրակյանը միջնորդել էր դատահոգեբանական փորձաքննություն ոչ միայն ամբաստանյալներ Խաչատուր Պողոսյանի, Սամվել Հարությունյանի համար, այլ անգամ՝ իր:

Դատարանը այսօր չորրորդ անգամ հեռացել է խորհրդակցական սենյակ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աննա says:

    Անկապ ու կցկտուր հոդված էր: Գրելուց հետո մի երկու անգամ կարդացեք ձեր հոդվածները:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031