Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարուժան Ոսկանյան. «Հաջողացրել եմ մնալ հայ եւ նախարար» (Տեսանյութ)

Հուլիս 09,2013 17:29

Այս օրերին Հայաստանում է Ռումինիայի էկոնոմիկայի հայազգի նախարար Վարուժան Ոսկանյանը, որն այստեղ հայ-ռումինական գործարար համաժողովի եւ առեւտրաարդյունաբերական պալատի ստեղծման նախաձեռնողներից է:

Մինչ նախարար նշանակվելը, պարոն Ոսկանյանը եղել է Ռումինիայի հայոց միության նախագահը, գրողների միության նախագահի տեղակալը, սենատոր եւ ապա նախարար:

«Մեծ պատասխանատվություն է նախարար լինելը»,-ասաց Վարուժան Ոսկանյանը` զրուցելով մի քանի լրագրողների հետ, եւ հավելեց` «Երբ ստորագրում ես մի փաստաթուղթ ու երկրորդ օրը պատուհանից նայում` մարդու կյանքը կփոխվի քո ստորագրությամբ, ուրեմն` պետք է ամեն վայրկյան ուշադիր լինես, որովհետեւ ստորագրությունդ հետ չես կարող վերցնել: Իսկ երբ պետություն կներկայացնես իբրեւ նախարար, միեւնույն ժամանակ դու բնիկ հայ ես, պետք է ձեւ գտնես ներկայացնես քո պետությունը, հարգես քո դիվանագիտական մակարդակը, բայց չդավաճանես թե արյունիդ ձայնը, թե կրոնիդ սրբությունը եւ ես հուսով եմ, հաջողացրել եմ այս ամենը պահել. մնալ հայ, եւ նախարար: Երբ նախարար կդառնաս, մարդիկ կասեն` այս բանն արա, այն բանն արա, դու իբրեւ նախարար կմտածես` դե ինչ կուզեն մարդիկ` անես: Բայց մեծ սխալ է դա. մարդիկ քեզ ընտրել են, որ կառավարես, ոչ թե հետեւես իրենց: Եթե մեծամասնությանը հետեւես` կսխալվես, որովհետեւ ներկայիս մեծամասնությունը շատ անգամ մեկուսուցած է, հեռատես չէ, եւ շատ ժամանակ սխալվում է»:

Մանրամասն` տեսանյութում

Նշենք, որ Վարուժան Ոսկանյանը ցեղասպանության մասին պատմող «Շշուկների մատյան» գրքի հեղինակն է եւ այն լույս է տեսել Ռումինիայում, թարգմանվել՝ մի քանի լեզուներով:

Վարուժան Ոսկանյանի պատմելով, թուրք դիվանագետները դժգոհություն են ներկայացրել Ռումինիայի կառավարությանը, իբրեւ թե «Շշուկների մատյանը» վիրավորում է թուրք ժողովրդի զգացմունքները եւ փորձել են հասնել նրան, որ Ռումինիան չաջակցի գրքի թարգմանությանը. «Մեր կառավարության անդամները շատ քաղաքակիրթ ձեւով մերժեցին թուրք իշխանությունների առաջարկը, իսկ թուրք դեսպանները փորձեցին այլ երկրներում կանգնեցնել գրքի թարգմանությունը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը` PanArmenian Photo- ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031