«Աշնանը անհրաժեշտ է սպասել խորհրդարանական աշխատանքի վերադարձին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք դուրս եկանք ընտրական ցիկլից, նշանակում է՝ հարկավոր է վերադառնալ ավելի կայուն, առօրյա քաղաքականության»,- Aravot.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով աշնանը սպասվող ներքաղաքական իրադարձությունները, ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Քաղաքագետի խոսքով`ըստ էության, աշնանային ժամանակաշրջանը պետք է պայմանավորված լինի նրանով, որ պետք է վերադառնալ ոչ թե կրիզիսային քաղաքականության, այն իմաստով, որ խնդիրները կապված են եղել նախընտրական խնդիրներին, այլ՝ վերադառնալ բնականաբար այն խնդիրներին, որ կան սոցիալ-տնտեսական բնագավառում:
Ըստ Մարկարովի` «Իսկ որոշ կուսակցությունների համար դա լինելու է ինչ- որ իմաստով թեստ, իրենց ապագա դիրքորոշումները ցուցաբերելու համար…»:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ