Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հունիս 1-ին հնչած կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում ստացած նախկին մարզպետի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը դուրս է գրվել Էրեբունի բժշկական կենտրոնից: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էրեբունի բժշկական կենտրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը:
Նշենք, որ Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վիրավորում էր ստացել որովայնի շրջանում: Վերջինս տեղափոխվել էր Գորիսի հիվանդանոց, որտեղ և վիրահատվել էր, ինչ հետո էլ նախկին մարզպետի թիկնապահը տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն:
Քրեական գործի շրջանակներում եւս Նիկոլայ Աբրահամյանը հարցաքննվել է որպես վկա:
Կարդացեք նաև