Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ նվիրել զոքանչին. Պարզել է «Առավոտ երիտասարդականը»

Հուլիս 09,2013 15:46

 

«Կանանց համար ավելի բարդ է նվեր ընտրել, քան տղամարդկանց», այս կարծիքին են շատ տղամարդիկ, թեև մեզանում ավելի շատ տարածված է հակառակ միտումը: Կանանց համար հե՞շտ է նվեր ընտրել, թե` ոչ, կարևոր չէ, գլխավորն այն է, որ նվերն իսկապես ուրախացնի: Ամեն ինչ ավելի է բարդանում այն դեպքում, երբ տղամարդիկ նվեր են ընտրում իրենց զոքանչի համար 🙂 : «Առավոտ երիտասարդականն» էլ փորձեց օգնել ու հեշտացնել տղամարդկանց գործը: Մենք հետաքրքրվել ենք, թե ո՞ր նվերներն են ուրախացնում զոքանչներին:

Տիկին Հասմիկն իրեն բախտավոր զոքանչ է համարում. «Ես իմ փեսային հարազատ որդուս պես եմ սիրում, – ասում է նա, – ես տղա չունեմ, նա է մեր տան տղան»: Ինչպես տիկին Հասմիկն է փաստում՝ փեսան շատ ուշադիր է իր հանդեպ. «Պարբերաբար ծաղիկներ եմ ստանում նրանից, ծննդայնս օրերին աղջկաս հետ միասին անակնկալներ են մատուցում», – նշում է նա: Վերջին նվերը, որ փեսայից ստացել է ծննդյան օրը, արդուկն է եղել, ասում է. «Հաճելի է, երբ քեզ ճանաչում են ու գիտեն՝ ի՞նչ է պետք»:

Woman.delfi.ua-ն առանձնացրել է նվերներ, որոնք ցանկալի են զոքանչների ու առհասարակ կանանց համար: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը.

1.Եթե ձեր զոքանչը աշխույժ կին է և սիրում է սպորտով զբաղվել, նվիրե՛ք նրան մարզասրահի վկայական:

2.Կարելի է նվիրել նաև խոհանոցային տեխնիկա և բաղադրատոմսերի գիրք:

3. Գեղեցիկ ծաղիկները միշտ էլ հաճելի անակնկալ են:

4. Նրան կարող է հիացնել նաև տնային հարդարանքի յուրօրինակ պարագա նվեր ստանալը՝ ինչպես, օրինակ, չինական ծաղկաման, գեղեցիկ անկողնային պարագաներ կամ փոքրիկ սեղան:

«Լավագույն նվերը զոքանչի համար, իմ կարծիքո,վ ծաղիկներն են, – ասում է 27-ամյա Հրանտն ու հավելում, – հատկապես իմ զոքանչի համար, որովհետև նա տան բակում էլ է ծաղիկներ աճեցնում»:

«Ամենալավ նվերը, որ կարող էի անել զոքանչիս համար ,արդեն արել եմ, – ասում է 32-ամյա Սամվելը, – իմ որդին ծնվել է հենց նրա ծննդյան օրը. թոռնիկից էլ լավ նվե՞ր»:

25 –ամյա Ժորայի համար էլ ամենաբարդը հենց զոքանչի համար նվեր ընտրելն է, բայց կարծում է՝ լավ տարբերակ է գտել. «Ես տալիս եմ նրան գումարը, նա էլ գնում է այն, ինչ անհրաժեշտ է իրեն»,- ասում է նա:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031