Տավուշի մարզի մթերային խանութներում սկսվել են թանկացումներ: Նոյեմբերյան քաղաքի խանութներում 1 լ տարողությամբ «Ջերմուկը» վաճառվում է 250 դրամով՝ նախկին 230 դրամի փոխարեն: 1.5 լ «Ջերմուկը» նախկին 280-ի փոխարեն այժմ վաճառվում է 300 դրամով: Մեկ բլոկ կերակրի մանր աղը նախկին 2050-2100-ի փոխարեն այժմ վաճառվում է 2450 դրամով:
Լիմոնադի 0.5 լիտրը (առանց շշի արժեքի) ներկայումս վաճառվում է 60 դրամով՝ նախկին 50-ի փոխարեն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարը՝ https://www.thestar.ie-ից