Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ է ձեռնտու ՀՅԴ-ի պառակտումը (Տեսանյութ)

Հուլիս 09,2013 15:14

«Ասել, որ ոչինչ չկա, ճիշտ չէ, բայց նաև ասել, որ պառակտված է, դա էլ ճիշտ չէ»,- Aravot.am-ի հարցին` որտեղի՞ց են ծնվել ՀՅԴ հայաստանյան մարմնում գոյություն ունեցող պառակտումների և ՀՅԴ-ի` երկու թևերի բաժանվելու մասին խոսակցությունները և ովքե՞ր են ցանկանում պառակտել ՀՅԴ-ն, այսպես պատասխանեց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Պարոն Մանոյանի կարծիքով` դա ձեռնտու է դրսի ուժերին: Նա մանրամասնեց. «Ես կասեի, որ Դաշնակցությունը պառակտված տեսնելու ցանկությունը և տարբեր թևերի բաժանելը գոնե 80-90 տարվա պատմություն ունի»:

Մյուս կողմից էլ՝ Կ. Մանոյանը չի ժխտում, որ կուսակցության ներսում խնդիրներ կան ու նշում է. «Ասել, որ մեր կուսակցության մեջ ոչ մի խնդիր, ոչ մի տարակարծություն չկա, դա էլ ճիշտ չէ: Կուսակցությունը միշտ էլ ցույց տվել է, որ իր ներքին խնդիրներն ինքը կկարողանա լուծել և դրսի ուժերի այն բոլոր ցանկությունները, որ Դաշնակցությունը տեսնեն պառակտված, միշտ էլ ձախողվել են»:

Հետաքրքրվեցինք` ի վերջո խնդիրը ո՞րն է: Պարոն Մանոյանը պատասխանեց. «Կուսակցությունում տարբեր մարդիկ, տարբեր տեսակետներ, մոտեցումներ, հարցեր կան: Բայց Դաշնակցութան համար դա ընդունված է, իր ողջ գոյության ընթացքում հաճախ եղել են հարցեր, որոնք միշտ էլ կուսակցությունը կարողացել է հաղթահարել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Զավեն Մեծ-Գեւորգյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031