Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սոցիալապես անապահով և բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները կստանան ուսման վճարի մասնակի փոխհատուցում

Հուլիս 09,2013 14:51

ՀՀ կրթության և գիտության նախարար Ա.Աշոտյանը ստորագրել է հրաման “Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաստատելու մասին”: Համաձայն հրամանի՝ ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում կտրամադրվի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին, ովքեր հաղթահարել են հաստատված  նվազագույն շեմը՝ բակալավրի կրթական ծրագրի համար` 85% /ՄՈԳ/, մագիստրոսի կրթական ծրագրի համար` 90% /ՄՈԳ/:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լիանա says:

    Իսկ վճարի փոխհատուցման համար պարտադիր է լինել սոցիալապես անապահով?միայն բարձր ՄՈԳ-ը բավական չէ?

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031