Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադիբեկյանին համեմատում են էժանագին գուշակի հետ

Հուլիս 09,2013 14:48

Օրերս սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը Henaran.am-ին իր հերթական ցուցանիշներն էր հրապարակել՝ քաղաքական գործիչների վարկանիշի հետ կապված: Նա ասել էր, որ արդեն մոտ 20 տարի է, անփոփոխ է Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը: Այն երբեք չի իջել 7 տոկոսից. «Սակայն նրանց կուսակցությունների ու առաջնորդների վարկանիշերը նույնը չեն: Օրինակ` «Ժառանգության» վարկանիշը բավական ցածր է, որը ցույց տվեցին քաղաքապետարանի ընտրությունները, իսկ ՀԱԿ-ի վարկանիշը հիմա տասը տոկոս է»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» անդամները հրաժարվում էին մեկնաբանություն տալ: «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի դիտարկմամբ՝ դա նույնն է, որ մենք մեկնաբանենք ինչ-որ մի էժանագին գուշակի կանխագուշակությունները. «Բոլոր իր հարցումները, թե՛ նախագահական ընտրությունների ժամանակ, թե՛ դրանից առաջ, թե՛ հետո ոչ մի դեպքում իրականության հետ չի բռնել, նույնիսկ պաշտոնական թվերի հետ չի բռնել, էլ ուր մնաց իրականության հետ բռնի: Եթե նա մի բան հնարել է, դա չի նշանակում ես պետք է իրենք օգնեմ, որ փող աշխատի եւ մեկնաբանեմ իր թվերը»:

Մենք հետաքրքրվեցինք՝ քաղաքապետարանի ընտրությունների շրջանում եւ դրանից հետո «Ժառանգությունը» սեփական հարցումներն արե՞լ է կուսակցության եւ Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը ստուգելու համար՝ Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց, որ նման հարցում իրենք չեն արել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031