Aravot.am-ը անվանի ռեժիսոր Մարգարեթե ֆոն Թրոթայից հետաքրքրվեց՝ արդյոք այնքան վատ կարծիքի է լրագրողների մասին, ինչպես իր եւ Ֆոլկներ Շլենդորֆի համահեղինակությամբ՝ «Կատարինա Բլումի անարգված պատիվը» (The Lost Honor of Katharina Blum) ֆիլմում: «Կատարինա Բլումի ժամանակները բուլվարային մամուլի ժամանակներ էին: Ֆիլմի այդ ամսագրի լրագրողին հաստատ պետք է սպանեին, բայց դա չի նշանակում, որ բոլոր լրագրողները վատն են»,-ասաց նա: Ապա կատակով հավելեց. «Կան որոշ քննադատներ, որոնց արժի սպանել, տղամարդ ռեժիսորների հետ էլ արժի վարվել նույն «ձեւաչափով»:Մյուս կողմից էլ, քննադատների պատճառով ու քննադատություններից ես չեմ մահացել, որովհետեւ, հակառակ պարագայում, այստեղ նստած չէի լինի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ