Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զուրաբյանի պահանջած իմպիչմենթը կա՛մ մերժում են, կա՛մ հրավիրում քննարկման

Հուլիս 09,2013 14:15

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն օրերս հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ խորհրդարանում պետք է պահանջեն Սերժ Սարգսյանի իմպիչմենթը: Ըստ նրա, Սերժ Սարգսյանը Վերահսկիչ պալատի պես սահմանադրական ինստիտուտը հավասարեցրեց հողին. «Սերժ Սարգսյանի գործողությունները հիմք են ստեղծում նրան իմպիչմենթի ենթարկելու համար: Սա հանցագործությունների երկար շարքում եւս մեկ հանցագործություն էր՝ Սահմանադրության դեմ»:

Լեւոն Զուրաբյանը նաեւ չէր բացառել, որ Սերժ Սարգսյանի իմպիչմենթի պահանջի նախաձեռնությանը կմիանան որոշ ՀՀԿ-ականներ: Նա վստահեցնում էր, որ դա իրենց PR-ի համար չեն նախաձեռնում, այլ ուզում են, որ իսկապես լուրջ գործընթաց լինի:

Այս նախաձեռնության հետ կապված՝ այսօր Aravot.am-ը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից փորձեց ճշտել՝ իրենք կմիանա՞ն, թե՞ոչ: Պարոն Հակոբյանն ասաց, որ այդ նախաձեռնության մասին տեղյակ չէ:

Սերժ Սարգսյանի իմպիչմենթի պահանջի մասին տեղյակ չէր նաեւ Ալեքսանդր Արզումանյանը: Նա մեզ հետ զրույցում ասաց. «Եթե դիմեն, պատրաստ եմ ուսումնասիրել, քննարկել, բայց մեզ չեն դիմել եւ նման նախաձեռնության մասին ես տեղյակ չեմ»:

Թեեւ պարզ էր, որ ՕԵԿ-ը դժվար թե պահանջեր Սերժ Սարգսյանի հրաժարականը ընդդիմադիրների հետ, այնուամենայնիվ մենք ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից հետաքրքրվեցինք, թե հիմք չի՞ տեսնում Սերժ Սարգսյանի իմպիչմենթը պահանջելու համար եւ նախաձեռնությանը միանալո՞ւ են: Նա պատասխանեց. «Մենք ոչ քաղաքական, ոչ իրավական հիմնավորումներ չունեցող նախաձեռնությունները մերժում ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Tigran says:

    Ինձ թվում է, որ ՀԱԿ-ի կողմից ամենակարևորը ՕԵԿ-ին, հատկապես Հեղինե Բիշարյանին դիմելն է, լավա Արտուր Բաղդասարյանին չեն դիմել:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031