Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ կլինի, երբ գարունը չգա». Ջեսիկա Վուդուորթ

Հուլիս 09,2013 14:02

«Ինձ հետաքրքրել է, թե ինչ կլինի, երբ գարունը չգա, ֆիլմս  մարդու եւ բնության դիալոգ է, իսկ ներշնչաքի աղբյուրը՝ երաժշտությունը, ես լսում էի եւ զգում էի այդ երաժշտությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնում Միջազգային խաղարկային մրցույթ անվանակարգում ներկայացված իր «Հինգերորդ եղանակ» ֆիլմի մասին նշեց ռեժիսոր Ջեսիկա Վուդուորթը:

Ֆիլմում կա ձմեռ, երբ ծառերն սկսում են ընկնել, գարուն, երբ բնության շրջապտույտը խափանվում է, ամառ, երբ հուսահատությունը վնաս է հասցնում, աշուն, երբ հրեշտակներն են թեւածում:

Ռեժիսոր Մաչեյ Ադամեկի խոսքով՝ «Լուսանկարը» ֆիլմը  իր առաջին խաղարկային ֆիլմն է, մինչ այդ նկարահանել է վավերագրական ֆիլմեր.

«Սյուժեի գաղափարը ինձ հետաքրքրեց, ոգեւորվեցի: Ես դրական եւ լուսավոր մարդ եմ, հետեւաբար ֆիլմս էլ է դրական, ֆիլմի սյուժեի համար օգտագործվել են բազմաթիվ գեղարվեստական հնարքներ, որպեսզի այն ավելի գեղարվեստականություն ստանա»:

Ֆիլմում գլխավոր հերոս 16-ամյա Ադամը գտնում է իր մոր լուսանկարը, որտեղ վերջինս հղի է եւ երջանիկ մի անծանոթ տղամարդու կողքին: Նրա մեջ կասկածներ են առաջանում իրենց ընտանիքի վերաբերյալ, եւ նա սկսում է փնտրել իսկական հորը: Ադամը ճաշակում է իր առաջին սերը, հասու լինում իսկական ընկերությանը եւ, վերջապես, բացահայտում անցյալի գաղտնիքը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031