Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Զորամասի եւ հասարակության կապը միշտ պետք է լինի». Մի խումբ երիտասարդների այցը զորամաս (Ֆոտոշարք)

Հուլիս 09,2013 15:11

Հուլիսի յոթին՝ կիրակի՝ Վարդավառի տոնին, մի խումբ երիտասարդներ որոշեցին այցելել հայկական զորամասերից մեկը եւ իրենց հանգստյան օրվա մի մասն անցկացնել զինվորի հետ:  Միտքը Արթուր Հովհաննիսյանն էր, մեկ շաբաթ առաջ պայմանավորվել էր զորմասի ղեկավարության հետ եւ արդեն կիրակի օրը Արմավիրի մարզի  զորամասերից մեկի դահլիճում էր՝ իր ընկերների հետ:  Խոսեցին բանակի նշանակությունից, զինվորի դերից, հավատացրեցին, որ հասարակությունն իրեն պաշտպանված է զգում, երբ կան բանակն ու հայրենիքի պաշտման զինվորը:

«Միանգամից հիշեցի իմ բանակային ծառայության օրերը. ճիշտ է, կային դժվարություններ, բայց ամեն ինչ հաղթահարելի էր, ամենաանհաղթահարելին երեւի կարոտն էր, ու հիշում եմ, երբ զորամաս դրսից մեկն էր գալիս՝ թվում էր, թե մեր հարազատն է, անկախ նրանից՝ ու՞մ ծնողն էր, եղբայրն ու ընկերը: Կարծում եմ՝ այսօր զինվորն առավել շատ ուշադրության կարիք ունի հենց հասարակության կողմից, նա միշտ պետք է զգա, որ իր թիկունքում հավատում են նրան, սպասում եւ ապավինում, պետք է հասկանա, որ մենք նրա կողքին ենք եւ ամենադժվարին պահին կօգնենք նրան, կլինենք նրա կողքին»,- ասում է Արթուրը: Կարծում է, որ զինվորների հետ այս հանդիպումը շոշոփելի ուշադրության դրսեւորում է, երբ չկան ամբագորգոռ բառեր, այլ կա հստակ վերաբերմունք եւ ուշադրություն:

Երիտասարդների հետ հանդիպմանը եկել էր նաեւ  Արցախյան ազատամարտի հերոս Շահե Աճեմյանը, ով զարմացավ՝ տեսնելով զինվորներով լեփ-լեցուն դահլիճը: Նա մեծ բավականությամբ  ներկաներին պատմեց  իր անցած հերոսական ուղու մասին եւ պատասխանեց զինվորներին հետաքրքրող հարցերին:

19-ամյա Էդգար Էլբակյանը նույնպես մեծ սիրով է համաձայնվել գնալ զորամաս եւ զրուցել զինվորների հետ, նա զինվորներին ուղղված իր խոսքում կարեւորեց բանակի դերը եւ իր համոզմունքը հայտնեց, որ այստեղ հավաքվածներից եւ ոչ ոք պատահականորեն չի եկել բանակ, եկել են գիտակցելով իրենց դերն ու անելիքը: «Նմանատիպ միջոցառումները հույժ կարևոր են բանակ-հասարակություն, զինծառայող-«գրաժդանսկի» կապը հաստատուն կերպով պահելու համար, ինչպես նաև նպաստելու զինծառայողի բարոյահոգեբանական պատրաստակամության բարձրացմանը: Կարևորը հայ զինվորի գիտակցումն է, որ նա դիրքերում միայնակ չէ՛, ունի թիկունք, որի համար ծառայում է ինքը, և որը մշտապես պատրաստակամ է՝ կանգնելու զինվորի կողքին: Էականը սա է, որ զինվորն հասկանա՝ ինչի՞ համար է ծառայում»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Երիտասարդները  քննարկումից հետո զորամասին նվիրեցին իրենց հետ բերած գրքերը:

Գնդապետ Հովիկ Եգորյանը եւս ողջունեց  երիտասարդների նախաձեռնությունը եւ նկատեց, որ զինվորական անձնակազմը ոգեւորվել էր. «Զորամասի եւ հասարակության կապը միշտ պետք է լինի: Ցանկանում եմ, որ նմանատիպ միջացառումները շատ լինեն: Կարծում եմ՝ պետք է ոչ միայն տարբեր հասարակական կազմակերպությունները  զորամասեր այցելեն թերություններ բացահայտելու համար, այլեւ ավելի շատ հայրենասիրական թեմաներով զրույցներ կազմակերպվեն, կինոֆիլմերի ցուցադրումներ անցկացվեն՝ զինվորներին ոգեւորելու  նպատակով, այդպես զինվորին ավելի շատ կօգնեն եւ կբացատրեն, որ զինծառայությունը բոլորի համար պարտադիր, պատվաբեր գործ է: Այսօրվա միջոցառումը անձնակազմին ավելի ոգեւորեց, ավելի ուժ տվեց»,- ասում է նա:

Կուրսանտ Վահագ Ռափյանը մեզ պատմեց՝ 20 օր է, ինչ բանակում է, շատ հպարտ է, որ ծառայում է, կարծում է՝ բանակը, ինչպես կյանքի մնացած «ոլորտները», ունի իր դժվարությունները, բայց դրանք բոլորն էլ հաղթահարելի են:

 

Նրա հետ զրույցը՝ տեսանյութում.

 

PrevPhoto
NextPhoto

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031