Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Մարկարով. «Փոքր երկրների համար վտանգավոր են լինում կտրուկ որոշումներ կայացնելը» (Տեսանյութ)

Հուլիս 09,2013 13:45

Այսօր «Ազդակ» ակումբում քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը անդրադարձավ տարածաշրջանի ներկայիս մարտահրավերներին ու Հայաստանի վրա ունեցած դրանց ազդեցությանը:

«Մերձավոր Արեւելքը անհանգստության պատճառ է հանդիսացել վաղուց եւ արաբական գարունը եւս մեկ անգամ հիշեցրեց այն գաղափարը, որը հայտնի էր որպես ժողովրդական ալիք, սակայն եթե վերջին շրջանի իրադարձություններին անդրադառնանք եգիպտոսյան, ապա այստեղի պետականակենտրոն կառույցում հանդես էին գալիս բանակային սպաները, որոնք կարողանում էին կոնսոլիդացնել պետությունը»,- այս տեսակետը հայտնեց Մարկարովը, որի խոսքով`պահպանվում էր մինիմալիստական կայունություն ու ապացուցվեց, որ եւ արտաքին, եւ ներքին ուժերի օգնությամբ այն կարող է լինել վերջացած:

Քաղաքագետի մեկնաբանմամբ`բանակը փորձում է դարձնել Եգիպտոսը կանխատեսելի երկիր: Սակայն այն ուժը, որը տարբեր ավտորիտար ժամանակահատվածներում է հանդես եկել,  փորձում է թելադրել իր տեսակետները:

Անդրադառնալով Թուրքիային՝ Մարկարովը նշեց, որ  կայացած քաղաքացիական հասարակության համար օժանդակություն է հարկավոր բիզնես հասարակության կողմից: Հեղափոխական շարժումները միշտ չէ որ կանխատեսելի են, սակայն դրա համար անհրաժեշտ են ռացիոնալ հիմքեր:

Վերադառնալով Հայաստան՝ Մարկարովը խոսեց այն մասին, որ անցյալ տարի հնչեցվեց այն միտքը, որ սպասվող գագաթաժողովին մոտենում է ասոցացման փաստաթղթի նախաստորագրման պահը: Նրա ձեւակերպմամբ` արդեն պարզ է, թե որն է բռնած ուղղությունը. «Փոքր երկրների համար վտանգավոր են լինում կտրուկ որոշումներ կայացնելը: Տնտեսական տեսանկյունից այդ փաստաթղթի ստորագրման վերաբերյալ, իմ ընկալումն այնպիսին է, որ դրանով ուղի է բռնվում տնտեսության վերակառուցման,  եթե, իհարկե, տրամաբանությունը տնտեսությունը մրցակցային դարձնելն է: Իսկ քաղաքական առումով` խոսքը գնում է այն մասին, որ օրենսդրական դաշտը, քաղաքական, տնտեսական, քաղաքացիական, մշակութային եւ այլ հարցեր փորձ է արվում դարձնել եվրոպականին մոտ, նման»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031