Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնասպան եղած զինվորի մորը իրավահաջորդ չեն ճանաչել

Հուլիս 09,2013 12:50

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակվել էր Հատուկ քննչական ծառայության դեմ Հեղինե Պետրոսյանի բողոքի քննությունը: Նա Հատուկ քննչական ծառայությունից պահանջում էր, որպեսզի իրեն ճանաչեն տուժողի իրավահաջորդ:

Aravot.am-ը անդրադարձել է նրա որդու՝ Արցախի մեկուսարանում ինքնասպան եղած զինվոր Հայկ Մովսիսյանի պատմությանը: Այդ գործի վարույթը գտնվում է դատավոր Մխիթար Պապոյանի մոտ, սակայն դատական նիստը հետաձգվել է դատավորի՝ սեմինարի մասնակցելու կապակցությամբ: Այն նշանակվել է հուլիսի 15-ին:

Հիշեցնենք, որ այդ զինվորը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման, իբրեւ ինքնախեղման միջոցով զինվորական ծառայությունից խուսափելու համար, մինչդեռ վերաքննիչ դատարանում զինվորը ոչ միայն արդարացվել էր, այլ պարզվել է, որ մինչ դատապարտվելը պաշտպանության նախարարի հրամանով նա ազատված է եղել զինվորական ծառայությունից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031