Լրահոս
Օրվա լրահոսը

Անիմաստ լռությունը արժանապատվության չափանիշ չէ

Հուլիս 09,2013 12:41

Մոլդովայի  խորհրդարանի փաստաբան Աուրելիա Գրիգորիուի ելույթի առնչությամբ

ՄՀՆՋ-ի վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը հայտնում է իր մտահոգությունը, որ սույն թվականի հուլիսի 5-ին ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից կազմակերպված համաեվրոպական փաստաբանների համաժողովում Մոլդովայի խորհրդարանի փաստաբան Աուրելիա Գրիգորիուին ՀՀ ազգային ժողովի բարձր ամբիոնից ելույթ ունենալով՝ հնչեցրել է բացահայտ ստահոդ այն միտքը, թե իբր ՀՀ-ի գործողությունների արդյունքում օկուպացվել է Ադրբեջանի տարածքի 20%-ը, որից հետո նա ՀՀ-ին անվանել է ագրեսոր և ցեղասպան պետություն:
Ես՝ որպես ՀՀ քաղաքացի և հասարարական գործիչ, դատապարտում եմ փաստաբան Աուրելիաի անհիմն, ցինիկ, սադրիչ, զրպարտիչ և միջազգային և մարդու իրավունքի նորմերից հեռու խարդախամիտ ելույթը, որը ակնհայտորեն պատվիրված և կաշառված էր Ադրբեջանի կողմից: Այդ ելույթում հնչեցված ապատեղեկատվությունը ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը: Ես ցավում եմ, որ Աուրելիա Գրիգորիուին այնքան թույլ և տկարամիտ փաստաբան է, որ իրեն պատվիրված ելույթը մինչև Հայաստան գալը պետք է ճշտեր հավաստի աղբյուրներից, մասնավորապես, ելույթում զետեղված փաստերն արդյո±ք համապատասխանում են իրականությանը, թե՝ ոչ, և նոր հնչեցներ այն:
Փաստաբան Աուրելիան, ինչի համար հրավիրված էր այդ միջոցառմանը, թող խոսեր այդ թեմայի շուրջ, և ոչ թե աներ քաղաքական հայտարարություն, որի իրավունքը նա չուներ, և չխառնվեր ԼՂՀ-ի և Ադրբեջանի քաղաքական հարցերին, այլ զբաղվեր իրենց իսկ երկրի նույն խնդրով, որն ունի Մոլդովյան և Պրեդնեստրովյան:
Ես դատապարտում և ցավում եմ, որ նա որպես իրավաբան մինչ օրս տեղյակ չէ, որ ՀՀ-ն երբեք ոչ մի երկրի հետ չի պատերազմել և չունի գրաված տարածքներ: Եվ թարմացնելով փաստաբան Աուրելայի հիշողությունը՝ նրան վերստին տեղեկացնեմ, որ 1990 թ. Ադրբեջանն առանց պատերազմ հայտարարելու, ուխտադրուժ կերպով հարձակվել է ԼՂՀ-ի ինքնավար մարզի վրա՝ խիստ վտանգելով այնտեղ բնակվող հայերի անվտանգությունը:
ԼՂՀ-ում բնակվող հայերի անվտանգությունը պաշտպանելու համար Սփյուռքի և ՀՀ-ի հայերը, որպես կամավորական, մեկնել էին ԼՂՀ՝ պաշտպանելով հայ բնակչությանը Ադրբեջանի խոշտանգումներից և բռնություններից: Այդ ոչ հավասար պատերազմից Հաղթանակած դուրս եկավ ԼՂՀ-ն՝ ազատագրելով իր պատմական տարածքների մի մասը:
Քանի որ փաստաբան Աուրելիան իր ելույթում զրպարտել է անկախ Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին, որակելով որպես օկուպանտ և ցեղասպան, այս զրպարտության և սադրիչ վիրավորանքի համար կոչ եմ անում ՀՀ իրավական կառույցների հարգարժան այրերին, որպեսզի նրանք նախապատրաստեն միջազգային իրավունքի և մարդու իրավունքի նորմերին համապատասխան փաստաթղթեր՝ հիմք ընդունելով փաստաբան Աուրելայի ելույթը որպես հանցագործության փաստ, և նրան ենթարկեն իրավական պատասխանատվության: Իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարին հորդորում եմ բողոքի նոտա հղել Մոլդովայի իր կոլեգային և մարդու իրավունքների պաշտպանին՝ պատժելու Աուրելային՝ ՀՀ-ում ունեցած զրպարտիչ և սադրիչ ելույթի համար:
Գրիշա Սարգսյան
ՄՀՆՋ-ի վետերանների միության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031