Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատմում եմ էրոտիկ պատմություններ». Ռեժիսոր Նատաշա Մերկուլովա

Հուլիս 09,2013 12:39

«Փառատոնը այնքանով է լավ, որ մենք ճանաչում եւ բացահայտում ենք նոր տաղանդների: Աճ եւ զարգացում կա, ինչը միայն գնահատելի է: Ռուսաստանում հայկական մշակույթին եւ գիտությանը լավ ծանոթ են, այն ճանաչել է, սիրելի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնում «Ռուսական Կինոյի օրեր» ծրագրից նշեց Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը:

«Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացնում է նոր՝ «Ռուսական Կինոյի օրեր» հատուկ ծրագիրը՝ Ռուսաստանի դաշնության մշակույթի նախարարության եւ «Կինոֆեստ» պրոդյուսերական կենտրոնի հետ համատեղ: Ծրագիրը կմեկնարկի այսօր Բորիս Խլեբնիկովի «Քանի դեռ գիշերը չի բաժանել մեզ» ֆիլմի ցուցադրությամբ եւ եւս հինգ ֆիլմ: Կցուցադրվեն «Դաշտային մարմինների երկնային կանայք», «Կողքիդ կլինեմ», «Ինտիմ մասեր», «Արքայադստեր պատերազմը», «Մայորը ֆիլմերը:

Ռեժիսոր Նատաշա Մերկուլովայի պնդմամբ՝ նոր ռուսական կինոն իր օժանդակությունն է գտնում պետության կողմից.

«Իմ ֆիլմում կան մերկ մարդիկ, պատմում եմ էրոտիկ պատմություններ, որը հանդիսատեսի համար հարազատ, բայց ոչ բարձրաձայնված թեմա է: Ժամանակն է խոսելու այդ մասին, ամոթ ոչինչ չկա»:

Նատաշայի «Ինտիմ մասեր» ֆիլմը միջին խավի մոսկվացիների մասին հեգնական մելոդրամա է: Նրանցից յուրաքանչյուրն ունի մյուսներից թաքուն անձնական գաղտնիք՝ «ինտիմ մասեր»: Գլխավոր կերպարը՝ սկանդալային լուսանկարիչ Իվանը իրեն նայում է մյուսների հետ համեմատության մեջ: Նա համոզված է, որ մարդիկ երջանիկ լինելու համար են ծնվել, իսկ երջանկությունը ինքն իրեն հավատարիմ մնալու ազատությունն է: Սակայն իրական հարցը հետեւյալն է, ինչքան անվտանգ է քո սեփական «ես»-ը դուրս հանելը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031