Հատված ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցազրույցից:
– Ըստ Ձեզ, որոնք են ԱԺ այս նստաշրջանի ձախողումները։
– Բացասականը այնքան շատ է, որ դրականը կարծես մեծ ազդեցություն չի կարող ունենալ։ Ինչպես նշեցի, առաջին բացասական կողմը՝ կառավարության անպատասխանատու վարքագծի հաստատումն էր Ազգային ժողովի մեծամասնության կողմից։ Երկրորդը՝ բիզնեսի կանոնների ոտնահարման ակնհայտ փաստերն են։ Եվ վերջապես երրորդ բացասական օրինակը վերաբերում է Հայաստանի պառլամենտի դերակատարության նվազեցմանը։ Ամեն ինչ հանձնել կառավարությանը. դա երեւում է նաեւ ընդունած օրինագծերի տեսակարար կշռի չափազանց մեծությամբ։ Այսօր պառլամենտր իր վերահսկողական լծակներն էլ է սկսում զիջել կառավարությանն ու ոչ պառլամենտական մարդկանց։
– Նկատի ունենալով այս իրողությունը, ինչպես նաեւ երկրում ստեղծված սոցիալ–տնտեսական տխուր իրավիճակը, ինչպիսի՞ քաղաքական աշուն եք
Կարդացեք նաև
կանխատեսում։
– Աշնանային նստաշրջանի ընթացքում ակնկալում ենք որոշակի թեժացումներ, որոնք պայմանավորված կլինեն մի շարք օրինագծերի հրատապ քննարկումների անհրաժեշտությամբ։ Դրանք վերաբերում են «Նաիրիտի» սեփականաշնորհման հարցերին, որ մեր խմբակցությունն է ներկայացրել, եւ մի քանի այլ նախագծերի, որոնք շրջանառության մեջ ենք դնելու։ Ընդհանուր առմամբ, ընդդիմությունը ակտիվանալու է սոցիալ-տնտեսական քաղաքականության մեջ հարցադրումների տեսակետից։ Արտաքին անվտանգության առումով, կարծում եմ, իրավիճակը թեժանալու է՝ Ղարաբաղի հետ կապված խնդրի կարգավորման շուրջ որոշակի հրապարակումների հենքի վրա։
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում