Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Վերջին շրջանում ակնհայտորեն փորձ է արվում կեղծ քաղաքական օրակարգեր ձեւավորել»

Հուլիս 09,2013 12:07

Հատված ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ հարցազրույցից:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վերջերս հայտարարել էր, որ ԲՀԿն ամռանը չի գնա հանգստի, որովհետեւ քաղաքականության մեջ արձակուրդ չի լինում։ Սակայն կարծես թե ԲՀԿն վերջերս պասիվացել է։ Ո՞րն է պատճառը։

– Ինչ-որ մեկը կարո՞ղ է նշել կարեւորագույն մի քաղաքական իրադարձություն կամ գործընթաց, որի վերաբերյալ ԲՀԿ-ն իր հստակ դիրքորոշումը հայտնած չլինի։ Այն, ինչը համարել ենք իրապես կարեւոր ու լուրջ, դրան անդրադարձել ենք, իսկ ինչը համարել ենք կեղծ քաղաքական օրակարգ ձեւավորելու փորձեր, բնականաբար, քաղաքական կրկեսների չենք մասնակցել եւ չենք մասնակցելու։

Վերջին շրջանում ակնհայտորեն փորձ է արվում կեղծ քաղաքական օրակարգեր ձեւավորել, որը որեւէ առնչություն չունի այն իրական պրոբլեմների հետ, որոնք այսօր կանգնած են երկրի առջեւ, որեւէ առնչություն չունի ժողովրդի իրական հոգսերի հետ, եւ այդ կերպ փորձ է արվում ժողովրդին մատուցել կեղծ ու իմիտացիոն օրակարգեր՝ հիմնական խնդիրներից շեղելու համար։

Անտիկ ժամանակներից մինչ օրս իր արդիականությունը պահպանած «հաց եւ տեսարաններից» այսօր մնացել են միայն տեսարանները։ Կեղծ տեսություններ են դնում շրջանառության մեջ, օրինակ՝ «իշխանությունն ինքն իր լավագույն ընդդիմախոսն է», ու փորձում են Վերահսկիչի հաշվետվության շրջանակներում այդ տեսությունը զարգացնել։

Այդ նույն շրջանակները կեղծ մի թեզ են դրել շրջանառության մեջ, թե ԲՀԿ-ն պասիվ է, ու այդ կեղծ դիտարկման վրա ինչ կարգի դավադրությունների տեսություն ասես, որ չկառուցեցին։ Ոչ, ԲՀԿ-ն պասիվ չէ։ Պարզապես մենք իրական քաղաքական օրակարգերի մասնակից ենք մեզ համարում, ու որեւէ մեկը մեզ չի կարող կեղծ եւ կրկեսային օրակարգերի մասնակիցը դարձնել։

– Վարչապետի անվանն առնչվող օֆշորային սկանդալն է՞լ է կրկես։

– Տիգրան Սարգսյանի հետ կապված՝ որեւէ հարց չեմ ցանկանում մեկնաբանել։ Ընդամենն ասեմ, որ չեմ կարծում, թե Կիպրոսի գլխավոր դատախազը շատ ավելի վատ գիտի սեփական երկրի օրենսդրությունը, քան մեր որոշ պաշտոնյաներ՝ Կիպրոսի օրենսդրության մասով։

Զրուցեց Լիլիթ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031