Այսօր «Մեդիա կենտրոնում» «Թրանսպարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի 2013թ. հարցման արդյունքները:
Հարցումն անցկացվել է աշխարհի 107 երկրներում, շարքային քաղաքացիների շրջանում:
Տարբեր տվյալների հետ մեկտեղ կար մի զարմանալի եւ հիասթափեցնող տվյալ. եթե համաշխարհային մակարդակով յուրաքանչյուր 10 հարցվողից 9-ը պատրաստ է իր մասնակցությունն ունենալ կոռուպցիայի դեմ պայքարում, ապա Հայաստանում նման պատրաստակամություն է հայտնում ռեկորդային քիչ քանակով մարդ՝ 43%-ը: Այս թվով մենք 107-ի մեջ վերջինն ենք: Նախավերջին տեղում գտնվող Հունգարիայում, օրինակ, մարդկանց գոնե 54%-ը պատրաստ է ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարում:
Նմանատիպ վատ ցուցանիշ ենք տվել մեկ այլ հարցի վերաբերյալ՝ հայ հարցվածների 37% -ն է միայն կարծում, որ շարքային քաղաքացիների ներգրավումը կոռուպցիայի դեմ պայքարում կարող է ինչ-որ բան փոխել: Մեզնից վատ արդյունքներ տվել են միայն Ուկրաինան (29%) , Սերբիան (34%) եւ Թունիսը (35%):
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ինձ հայտնի չէ,թե ինչով է զբաղված ,,Թրանսպարենսի ինտերնեշնլ,, կազմակերպությունը (հավանաբար միայն հարցումներ անցկացնելով) և թե ինչպես է այդ կազմակերպության ղեկավարն անձամբ պայքարում կոռուպցիայի դեմ ու մի բան էլ կոչ է անում շարքային քաղաքացիներին լծվել այդ գործին ու ,,օգնել,, իրեն (գուցե և մի քիչ էլ մեզ):Երկրում գործում են հակակոռուպցիոն մարմիններ,ուստի թող բարի լինեն ու կատարեն իրենց պարտականությունները:Հիմա կասեք, ,,նրանք էլ են կոռումպացված,,. համաձայն եմ, բայց որևէ լծակ չունեցող շարքային քաղաքացին այստեղ ինչ կապ կամ անելիք ունի??:Գուցե պ-ն Վարուժան Հոկտանյանը՝ քաղաքացիներից դժգոհելու փոխարեն, մի քանի բառով՝ փորձի փոխանակման կարգով, կբացատրի կոռուպցիայի դեմ քաղաքացիների պայքարի ձևերն ու մեթոդները: