Թաթարստանի մայրաքաղաքում ընթացող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերի չորրորդ օրը, բացի եզրափակչի ուղեգրի համար պայքարող մեր երկու բռնցքամարտիկներից, այսօր հանդես են գալու +100 քաշային Ազատ Աբրահամյանը, որը գոտիներով ըմբշամարտի դասական կորեշ մրցաձեւի 1/16 եզրափակչում մրցելու է ղրղզստանցի Բեկբոլսուն Կուշուբակովի հետ, ինչպես նաեւ ձյուդոիստ, մինչեւ 66 կգ քաշային Դավիթ Ղազարյանը: Նրա մրցակիցը տատամիում ճապոնացի Տոմոֆումի Տակայոն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ