Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականների խոփը Պռոշյանում քարին դեմ առավ

Հուլիս 09,2013 11:36

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում ստեղծված վիճակը լավագույնս արտացոլում է Հայաստանում առկա բարոյաքաղաքական ճգնաժամը։ Հուլիսի 14-ին գյուղում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրության համար ծավալվող պայքարն ի ցույց է հանում ժողովրդավարությունից եւ բարձր արժեքներից խոսող գործող իշխանության հայտարարությունների եւ իրական գործելաոճի միջեւ առկա խզումը։ Այն, որ Հանրապետականը թույլ տվեց, որպեսզի Պռոշյանի սպանված գյուղապետի հետ հակասություններ, պռոշյանցիների հավաստմամբ՝ անգամ թշնամանք ունեցող ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը նորից առաջադրվի, ցույց է տալիս, որ իշխող կուսակցության համար միեւնույն է, թե դրանից հետո ինչպիսի զարգացումներ կլինեն գյուղում։

Ըստ երեւույթին ՀՀԿ-ում կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի ելույթային մտքերից սերտել են միայն՝ «հանրապետականները պետք է լինեն ամենուր» անհասկանալի հանձնարարականը։ Սակայն, ի տարբերություն ավելի մեծ մասշտաբի՝ համաքաղաքային կամ համապետական ընտրությունների, գյուղական ընտրությունների արդյունքում ձեւավորված թշնամանքը շատ ավելի դժվար է հարթվում, ի վերջո, գյուղն ավելի փոքր միավոր է, եւ գյուղացիների շփումներն էլ միմյանց հետ առավել հաճախակի են, քան քաղաքներում։ Ուստի արդեն իսկ ՏԿ նախարար Արմեն Գեւորգյանի եւ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի «դաբրոյով» Պռոշյանի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արմենուհի Մելիքյանի դեպքից հետո ՀՀԿ-ականները պետք է համապատասխան եզրակացություններ անեին։ ՀՀԿ-ականների խոփը Պռոշյանում քարին դեմ առավ, գյուղացիներն իշխանություններին խայտառակ ապտակ հասցրեցին՝ չընդունելով նրանց դրածոյին եւ այնպես անելով, որ նա ինքնակամ հեռանա այդ պաշտոնից։ Եվ հիմա, Արթուր Մուրադյանին աջակցելով, հանրապետականները, փաստորեն, ամեն գնով փորձում են իրենց իշխանությունը հաստատել նաեւ այս գյուղում, որն անցած տասնյակ տարիների ընթացքում դուրս էր մնացել նրանց վերահսկողությունից՝ շնորհիվ գյուղի նախկին դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի, որի սպանության գործը, ի դեպ, շատերի համոզմամբ, մինչեւ վերջ դեռ բացահայտված չէ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031