Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյանը զգուշավոր է եւ չի ոգեւորվում Արթուր Բաղդասարյանի հայտարարություններից

Հուլիս 09,2013 11:35

«Մարդու իրավունքների պաշտպանը բավականին հավակնոտ առաջարկներ է ներկայացրել ու դրանք բոլորն ընդունվել են. Կարող է`բառ է փոխվել կամ նման բան, բայց գաղափարներն ընդունվել են: Մի քանի տարի առաջ նման առաջարկները կարող էին դրվել մի կողմ, բայց հիմա ընդունվել են, կա քաղաքական կամք, այս հարցերը համաձայնեցվել են նաեւ հանրապետության նախագահի հետ»,- այսօր Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության դրույթների եւ ռազմավարության գործողությունների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստում հայտարարեց հանձնաժողովի համակարգող, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Բայց, քանի որ կառավարության կողմից հաստատված ծրագիրը դեռեւս չկա, Կարեն Անդրեասյանը ձեռնպահ մնաց Արթուր Բաղդասարյանի լավատեսությունն ու ոգեւորությունը կիսել: Ասաց, որ ծրագրի ընդունումից հետո ինքը կներկայացնի, թե ո՞ր առաջարկներն են ընդունվել, որոնք`ոչ:

Ավելի ուշ Aravot.am-ը պարոն Անդրեասյանին խնդրեց ներկայացնել իր հավակնոտ առաջարկներից մի քանիսը: «Օրինակ, որ արդարադատության խորհրդում նիստերը լինեն թափանցիկ: Որ մարդիկ իմանան`որ դատավորին ինչո՞ւ պատժեցին, ինչո՞ւ չպատժեցին: Դա առաջարկներից մեկն է, որը հավակնոտ է պետական, քաղաքական, միգուցէ մտածողության իմաստով, բայց հավակնոտ չէ ֆինանսական իմաստով»,- ասաց Կարեն Անդրեասյանը`հավելելով, որ կան տասնյակ առաջարկներ նաեւ երեխաների , ազատազրկված անձանց, զինվորական ոլորտում մարդկանց իրավունքներին վերաբերվող. «Թույլատրելիության սահմաններում մենք առաջարկում ենք բացել տեղեկատվությունը, որպեսզի զինծառայողն իմանա»: Անդրեասյանը եւս մեկ անգամ հավելեց, որ մինչեւ չլինի կառավարության որոշումը, որտեղ հստակ կերեւա, թե ինչն է ընդունվել, ինչը`ոչ, իրենք չեն կարող ոչ զգուշավոր լինել: Մեր հարցին`ինչով է պայմանավորված իրենց զգուշավորությունը, պատճառն անվստահությո՞ւնն է, Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Մեր զգուշավորության պատճառն իրատեսությունն է: Մենք հաճախ ենք ունեցել իրավիճակներ, երբ ակնկալիքները շատ են բարձրացվել, բայց հետո տեսել ենք, որ արդյունքները կիսաքայլերով են, ինչը մեզ չի բավարարում»:

Քննարկման ընթացքում հանձնաժողովի համակարգող Արթուր Բաղդասարյանը նաեւ նկատեց. «Մենք մեր առաջ ամբիցիոզ նպատակներ ենք դրել, տարբեր ոլորտներում լրջագույն խնդիրների առջեւ ենք կանգնելու, քանի որ էական փոփոխություններ են կատարվելու տարբեր ոլորտներում»: Ըստ նրա. «Մեր օմբուդսմենը շատ հաճախ շատ լուրջ զեկույցներ է գրում, որոնք հաճախ դառնում են ոչ լուրջ քննարկման առարկա»: Հիմա Բաղդասարյանը հավաստիացնում է, որ դրանք դառնալու են լուրջ քննարկման առարկա ու բոլորը պատասխաններ են տալու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը` PanArmenian Photo-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. գոհար says:

    էս տղան գործունեության պատրանք է ստեղծում,դրա համար վարձատրվում,ու ինչ?ոչինչ

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031