Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական կառույցները կաջակցեն Հայաստանին

Հուլիս 09,2013 11:22

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան այսօր Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության դրույթների եւ ռազմավարության գործողությունների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստում իր բացման խոսքում նկատեց, որ «երկար սպասված ռազմավարության հաստատումը կարեւոր զարգացում էր Հայաստանի համար»:

Ըստ նրա, դեռեւս ընդունվող ծրագրի հետ այն լինելու է ուղղորդող փաստաթուղթ Հայաստանի համար. «Մշտադիտարկումը կարեւոր գործընթաց է ու ակնհայտ է համագործակցություն պետական մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի եւ հասարակական սեկտորի միջեւ արդեն կա»:

Հայաստանում Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկն ասաց, որ ԵԽ-ն ողջունում է Հայաստանի ջանքերը`մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կատարած աշխատանքի համար: Այս միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը համընկնում է Եվրոպայի խորհրդում Հայաստանի առաջին նախագահության հետ, ինչը, ըստ դեսպանի, հնարավորություն է տալիս Հայաստանին վերահաստատել երկրի նվիրվածությունը`մարդու իրավունքների պաշտպանությանը եւ նոր հնարավորություններ է տալիս այս ոլորտում կարեւոր քայլեր անելու համար: «Հուսով ենք, գորգործողությունների ծրագիրն ավելի թիրախային կլինի»,- ասաց նա:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինն էլ ասաց, որ իր գրասենյակը կապահովի այս հարցում ամբողջ անհրաժեշտ աջակցությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031