Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԻՊ. «Դատարանի գեղեցիկ շենքում պետք է արդարություն լինի»

Հուլիս 09,2013 11:04

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը «մեծ ակնկալիքներ» է կապում Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի բարելավման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հետ. «Այն շատ կարեւոր եւ ուրույն հանձնաժողով է: Այս ռազմավարությունը լավ հենք է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում լավ աշխատանք կատարելու համար»: Այսօր, Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության դրույթների եւ ռազմավարության գործողությունների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստում Կարեն Անդրեասյանն ուրախությամբ նշեց, որ գործնական քայլերն արդեն ընթացքի մեջ են, առաջիկա ամիսներին կառավարությունը կընդունի փաստաթուղթը եւ գործողությունների ծրագիրը: «Մարդիկ շարունակում են դժգոհել, ասում են, որ կան հարյուրավոր խնդիրներ, որոնք տագնապեցնող են: Իշխանավորները տասը րոպեում կարող են թվարկել բազում քայլեր, որոնք ուղղված են իրադրությունը շտկելու համար: Մենք կարծում ենք, պրոբլեմը կիսաքայլերի մեջ է: Եթե ժամանակին կարելի էր կիսաքայլերով մեղմել դժգոհությունը, այսօր հասարակությանը պետք է գոհացնել: Դա կիսաքայլերով չի լինի: Կիսաքայլ է ունենալ գեղեցիկ դատարանի շենք: Այդ դատարանի շենքում պետք է արդարություն լինի: Այս կիսաքայլերից խուսափելու համար է, որ այս հանձնաժողովը պետք է հետեւողական լինի»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031