Այսօր տիկին Բախշյանը հերթական հարցադրումով է հանդես գալու։ Օրինակ, տեղեկացել են, որ դպրոցների տնօրեններն այս օրերին ուսուցիչներին սպառնում են, թե համատարած կրճատում է սպասվելու։ Նմանատիպ սպառնալիքները կոռուպցիոն նպատակով են արվում։ «Ուզում եմ հասկանալ՝ քաղաքապետարանն անհանգի՞ստ է, որ դպրոցում տնօրենի հետ կապված այսպիսի փաստեր են բացահայտվում, որն իրականություն է։ Մտահո՞գ է արդյոք դրա մասին, թե՞ իրենց համար միեւնույն է՝ ինչ է կատարվում դպրոցներում,- ասում է տիկին Բախշյանն ու հավելում։- Ուսուցչի հետ անժամկետ է կնքվում աշխատանքային պայմանագիրը, երկրորդ՝ մինչեւ արձակուրդ գնալը պիտի իր հաջորդ տարվա ուսումնական ծանրաբեռնվածության մասին իմանա, եթե ժամերը պակասում են, ապա տնօրենն ինքը պիտի խելամիտ որոշում կայացնի՝ ում է կրճատում եւ ինչու, եւ հիմնավորի ու 2 ամիս առաջ ծանուցի»։
Այսօր կսպասենք քաղաքապետարանի արձագանքին։ Ըստ Բախշյանի, իրենց խմբակցությունն արդեն 20 նամակ է ուղարկել քաղաքապետարան։ Դրանց մեջ, օրինակ, կրթական ոլորտի վերաբերյալ՝ սկսած մանկապարտեզներից: Հատկապես Հերացու փողոցում գտնվող թիվ 1 մանկապարտեզից, որը մի քանի տարի է՝ վթարային լինելու պատրվակով փորձում են քանդել ու այլ շինություն կառուցել։ Քաղաքապետարանը պնդում է, որ դարձյալ կրթական հաստատություն է լինելու, իսկ շրջանառվող լուրերի համաձայն՝ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին է այն պատկանում։
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում