Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյան. «Ծրագիրը բավականին հավակնոտ է, այն իրականացնելը դժվար է լինելու»

Հուլիս 09,2013 10:52

«Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում այսօր բազմաթիվ խնդիրներ կան: Հայաստանի հետ վերջին որոշ դրական արդյունքները համատեղ աշխատանքի արդյունքում կարող են բերել դրական արդյունքների»,-Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության դրույթների եւ ռազմավարության գործողությունների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստում ասաց միջգերատեսչական հանձնաժողովի համակարգող, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նա հիշեցրեց, որ երեք տարի փաստաթուղթը գտնվել է շրջանառության մեջ, ստացել տարբեր շահագրգիռ կողմերի հավանությունը: Առաջիկայում, հավանաբար սեպտեմբեր ամսին, կառավարությունը դրա հիման վրա գործողությունների ծրագիր կմշակի: Հիշեցնենք, որ հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ նախագահի 2013 թվականի փետրվարի հրամանագրով` Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի բարելավման նպատակով:

Փաստաթղթով ենթադրվում են նախ օրենսդրական փոփոխություններ: Ըստ Արթուր Բաղդասարյանի, գործող օրենքների մեծամասնությունը ոչ թե պաշտպանում է մարդու իրավունքները, այլ բազմաթիվ «ծակ ու ծուկեր» են պարունակում` մարդու իրավունքները խախտելու համար: Ըստ նրա, մարդու իրավունքները հաճախ պետական մարմինների ներկայացուցիչներն են խախտում: Նոր ռազմավարության արդյունքում նրանք յուրաքանչյուր խախտման համար պատասխան պիտի տան, քան որ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները հանձնաժողովի անդամ են լինելու եւ մշտադիտարկումների ժամանակ ստիպված են լինելու մեկ առ մեկ անդրադառնալ բոլոր դեպքերին: Բաղդասարյանը չի գտնում, որ այսպիսով անմիջապես Հայաստանում մարդու իրավունքների հարցերը կարգավորվելու են, բայց գտնում է, որ բավարար հիմք կլինի`հետագա արդյունավետ քայլերի համար:

«Ծրագիրը բավականին հավակնոտ է, այն իրականացնելը դժվար է լինելու, բայց, պետք է»,- գտնում է Արթուր Բաղդասարյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031