Կազանում ընթացող 27-րդ համաշխարհային ունիվերսիադայում Հայաստանի ուսանողական մարզական հավաքականն ապահովել է առնվազն երկու բրոնզե մեդալ:
Բռնցքամարտիկներ Արթուր Քիրաջյանը՝ 64 կգ քաշային կարգ եւ Հենրիկ Մոկոյանը՝ 56 կգ, մտել են կիսաեզրափակիչ, իրենց համար ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Այսօր նրանք երկուսն էլ ռինգում պայքարելու են եզրափակիչ անցնելու համար: Արթուրի մրցակիցը մոլդովացի Դմիտրի Գալագոտն է, իսկ Հենրիկինը՝ Սերգեյ Վոդոպյանովը (Ռուսաստան):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ