Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի որոշ բնակիչներ, ովքեր որպես պայմանագրային զինծառայողներ հսկում են հայ-ադրբեջանական սահմանը, դադարեցնում են ծառայությունը: Պայմանագրային սահմանապահ շարքայինները իրենց վտանգավոր աշխատանքին անհամապատասխան ցածր աշխատավարձ են ստանում՝ ամսական 130 հազար դրամ:
Հունիսի 7-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի Տավուշի մարզ այցելության ժամանակ մենք հարց տվեցինք պայմանագրային զինծառայողների ցածր աշխատավարձի մասին: Նախարարն ասաց, որ պայմանագրային ծառայող սերժանտների, դասակի հրամանատարի տեղակալների աշխատավարձն ավելի բարձր է, որ հաջորդ տարվանից պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կավելանա:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ