Բաքվում ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարայի հետ բանակցություններից հետո Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նշել է, թե Ադրբեջանը ԵԱՀԿ-ին կոչ է անում ակտիվացնել Մինսկի խմբի աշխատանքը, փոխանցում է azatutyun.am-ը:
ԵԱՀԿ-ի գործող նախագահի հավաստիացմամբ՝ Ուկրաինան անհրաժեշտ է համարում ակտիվացնել Մինսկի խմբի գործունեությունը, որը վերջին ժամանակաշրջանում փոքր-ինչ նվազել է։
Նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղի համակարտության կարգավորումը ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության առաջնահերթություններից մեկն է։
«Մեզ մտահոգում է այդ հարցը, մենք սատարում ենք Մինսկի խմբին և գտնում ենք, որ այն պետք է ավելի ակտիվ աշխատի», – ասել է Լեոնիդ Կոժարան և ավելացրել, որ պաշտոնական Կիևը խիստ կարևոր է համարում հայ և ադրբեջանական համայնքների հանդիպումները և ամեն կերպ կնպաստի դրանց կազմակերպմանը։ Նրա խոսքերով, հումանիտար շփումները կարող են օգնել կարգավորման գործընթացին։
Մանրամասները կարող եք կարդալ` azatutyun.am-ի կայքում: