Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցիները կրակոցներից տեղյակ չեն, սակայն լսել են, որ մեքենայի մեջ 5 հոգի են եղել` 5-ն էլ հարբած (ֆոտոշարք)

Հուլիս 08,2013 17:51
PrevPhoto
NextPhoto

Ինչպես տեղեկացրել ենք,   գեշերը՝ ժամը 01.30-ի սահմաններում, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր  Մարտուն Գրիգորյանի հորեղբոր տղայի`Արկադիի   ընտանեկան վարորդը`  53-ամյա Ալբերտ Մովսիսյանը, «Մերսեդես» մակնիշի 42QQ 444 պետհամարանիշի ավտոմեքենայով բախվել էր Գյումրու կենտրոնական  շուկայում գտնվող տաղավարներին` դրանք ավերակ դարձնելով: Վարորդը բարեբախտաբար  մարմնական վնասվածքներ չէր ստացել: Գյումրու նորաբաց բժշկական կենտրոնի փոխտնօրեն  Արմեն Խաչատրյանը մեզ տեղեկացրեց, որ նույնիսկ հիվանդանոց  չի  դիմել: Ըստ Գագիկ Շամշյանի,  Գյումրիում շրջանառվում է  վարկած այն մասին, որ «Ջիփ» մակնիշի մեքենան է ընկել «Մերսեդես» մակնիշի  մեքենայի հետևից, նույնիսկ կրակոցներ  են հնչել, որի պատճառով էլ Ալբերտ Մովսիսյանը բախվել է տաղավարներին:

Մենք եղանք դեպքի վայրում, որտեղ,  իրոք, ավերակ էին դարձել 3 տաղավարներ: Շուկայի առևտրականները մեզ  ասացին, որ կրակոցներից տեղյակ չեն, սակայն լսել են, որ «Մերսեդես» մակնիշի մեքենայի  մեջ եղել են 5 հոգի, 5-ն էլ` հարբած:  «Լավ է, մարդ չի մեռել, ինչ եղել, ժեշտին է եղել, բայց տաղավարների  տերերը իրոք մեղք էին, կոշիկի տաղավարն է  վնասվել: Դուխի ու կասետ ծախողն էլ  շատ մեղք եղավ, առավոտից երկու անչափահաս երեխաների հետ առևտուր է անում, սաղ ապրանքը ջարդուփշուր է եղել: Նյութական վնասներից հստակ  խոսել հնարավոր չէ, դեռ հաշվարկում են,  երևի փոխհատուցում ստանան. առավոտ շուտ էստեղ  էին քննիչներն ու ԱՊՊԱ-ի աշխատակիցները: Այս մարդիկ շատ տուժեցին, օրերով առևտուր չեն անելու, դա դաժան բան է, հարկայինը հաստատ կխեղդի`առանց դրության մեջ մտնելու, չհաշված՝ ինչո՞ վ ապրեն, օրվա հաց են վաստակում, հո՞  միլիոններ չեն աշխատում: Իմ տաղավարը քիչ է վնասվել, բայց էս մարդկանց վիճակը իրոք ողբալի է: Հեչ չգիտենք՝ ո՞ վ են եղել, որտեղի՞ց են եկել», – մեզ հետ զրույցում ասաց թեթևակի  վնասված՝ կոշիկի տաղավարներից մեկի տերը: Օծանելիք ու ձայնասկավառակ վաճառողի եղբայրն էլ  խուսափեց ինչ-որ բան ասելուց` նշելով, որ ավելի ճիշտ կանի այս մասին քույրը խոսի, ով այդ պահին Լոռիում էր:

Լրագրողական  մեր աշխատանքը դեռ  չէինք  ավարտել,  երբ մի կին տեղի առևտրականներին զայրացած ու բարձր ձայնով հարցնում էր` էդ մարդը հրաժարվե՞ց հա, որ ինքն է արել: Նշենք, որ Շիրակի մարզի քննչական բաժնում դեռ քրեական գործ հարուցված չէ,  Շիրակի մարզի  ոստիկանապետ Կարեն  Բաբախեկյանն էլ  պարզաբանել էր, որ կրակոցներ չեն  հնչել, այլ մեքենան սլացել է բարձր արագությամբ և բախվել տաղավարներին: Տարօրինակն այն է, որ «Մերսեդես»  մակնիշի մեքենան պատկանում է  ԱԺ պատգամավորի  հորեղբոր որդի Արկադի Գրիգորյանի  աներոջը` Գյումրու «Նիվեա»-ի կոսմետիկայի խանութի տիրոջը՝ 60-ամյա Խաչատուր Թումասյանին: Անհայտ է մնում, թե   գիշերվա  ժամին ինչո՞ւ է  մեքենան հայտնվել այդ տան փեսայի վարորդի ձեռքում, կամ  վարորդը, ով  միշտ հաշվետու է  Մարտուն Գրիգորյանի հորեղբոր որդուն`  իր վարած մեքենայի անվտանգության համար,  կարո՞ղ էր, արդյոք, այդքան  անպատասխանատու լինել. հարբելով կորցնել  գիտակցությունն ու վտանգելով իր ու մյուս ուղևորների անվտանգությունը, բարձրանար մայթի վրա ու քարուքանդ աներ  տաղավարները: Այս հարցերի  պատասխաններին կանդրադառնանք նոր մանրամասներ ճշտելուն պես:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. VAHEDILOYAN says:

    Հիմա տրամաբանական հարց է առաջանում. ի՞նչ տարբերություն Ադրբեջանի կործանարար քաղաքականության և օլիգարխիայի կործանարար գործունեության միջև….

    https://vemard.com/2013-05-02-02-57-38/item/2822-2013-07-06-16-04-28

    https://m.facebook.com/groups/122582681136156?refid=12

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031