Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպե՞ս գտնել». Պատասխանում են երիտասարդները

Հուլիս 08,2013 17:33

Նորից ժամանակն է ծանոթանալու երիտասարդների մտքերին: «Առավոտ երիտասարդականը» յուրաքանչյուր շաբաթ «չափում» է նրանց երևակայության սահմանը: Այսպիսով, հարցնում ենք մենք պատասխանում եք դուք. օրվա հարցն է՝ ինչպե՞ս գտնել:

«Գտնելու համար լավ փնտրել է պետք», – կարծում է 20-ամյա Նաիրան:

«Ավելի հեշտ է կորցնել, քան գտնել, – ասում է 23-ամյա Հեղինեն, – իսկ կորցնելուց հետո էլ պետք չէ փնտրել ու գտնել»:

«Այ սենց ուղիղ գնում եք, հետո թեքվում եք աջ, – կատակում է 18-ամյա Տարոնն ու շարունակում, – հանկարծ ձախ չգնաք, մենակ աջ» 😀 :

22-ամյա Թագուհին էլ կարծում է անհնարին ոչինչ չկա. «Եթե մի բան ցանկանաս գտնել, հաստատ կստացվի, կարևորը լավ ցանկանալն է»,- ասում է նա:

«Գտնելուց խուսափելու համար պետք է չկորցնել, – ասում է 19-ամյա Գրիգորն ու հավելում, – դրա համար պետք է գնահատել այն, ինչ ունես»

«Ավելի լավ է նորը փնտրել, քան հինը գտնել», – կարծում է 19-ամյա Լիլիթը

20-ամյա Մանեն էլ ավելացնում է. «Բացի այդ հինը գտնելը հնարավոր չէ, ժամանակն ամեն ինչ փոխել է, առաջ գնալ ու նորություններ փնտրել է պետք»:

Տիգրանուհի Թասլակյան

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031