Լրահոս
Օրվա լրահոսը

Գոդֆրի Ռեջիո. Փելեշյանը սուրբ է կինոյում (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հուլիս 08,2013 17:22
PrevPhoto
NextPhoto

Հոբելյանական տասներորդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում այսօր «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցում մամուլի ներկայացուցիչների համար կոկտեյլ էր կազմակեպվել, որ հրաշալի առիթ է աշխարհահռչակ կինոգործիչների հետ հանդիպման: 
Միջոցառման ընթացքում փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը մրցանակներ հանձնեց բոլոր այն մարդկանց, որոնք տասը տարի փառատոնի կողքին են եղել:
ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, «Ոսկե ծիրանը» հնարավորություն է ստեղծում, որ աշխուժանա կինոաշխարհը եւ երիտասարդներն ամուր կանգնեն հողին: Հատկապես Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ուսանողների համար այս փառատոնը մեծ դպրոց է՝ տեսնում են հայտնի դեմքերի, վարպետության դասընթացներ անցնում»:
Կինոգետ Արծվի Բախչինյանն էլ հայտնեց, որ այս տարի ամենից հուզիչ բացումն էր իր համար. «Շարլ Ազնավուրի ներկայությունը, Ատոմ Էգոյանի խոսքը՝ կռունկի հիշատակմամբ, Ռալֆ Յիրիկյանի առողջ հայենասիրական բառերը՝ այս ամենը մի հոյակապ մթնոլորտ է ստեղծում: Փաստորեն, «Ոսկե ծիրանը» տարին մեկ անգամ նպաստում է՝ զգալ, որ մենք քաղաքային մշակույթի մեջ ենք եւ հնարավոր է դառնում ծանոթանալ համաշխարհային կինոյի վերջին լավագույն նորություններին»:
Ամերիկացի աշխարհահռչակ կինոռեժիսոր Գոդֆրի Ռեջիոն պատասխանելով Aravot.am-ի հարցին, ասաց, որ կինոյում իր համար էտալոն է Արտավազդ Փելեշյանը, ում կինոյում իր կնքահայրն է համարում «Փելեշյանը սուրբ է կինոյում, եւ կինոն մեծ բան է կորցրել, որ Փելեշյանը գեղարվեստական ֆիլմեր չի նկարել…Պատկերավոր ասած, օրինակ, ես փոքր կայծեր եմ արձակում, նա հսկա բոցեր…Նրա բոլոր ֆիլմերը իմ հոգին ցնցել են»: Ռեջիոն պատմեց, որ Փելեշյանի հետ ծանոթացել է 1989-ին Տաշքենդում: Բազմաթիվ ռեժիսորներ եւ կինոքննադատներ էին այնտեղ հրավիրված: Շատերը իմ ֆիլմը նայելուց հետո ասացին, ձեռագիրս հիշեցնում է Փելեշյանին: Հետո ես պետք է գնայի Մոսկվա՝ «Գոսկինոյում» դասախոսություններ կարդալու: Խնդրեցի ինձ ցույց տալ Փելեշյանի բոլոր ֆիլմերը, փոխարենը խոստացա շատ ռուբլիներ վճարել: Նրա բոլոր ֆիլմերը պաշտում եմ: Նա նկարում էր ֆիլմեր, որոնք խանդ էին առաջացնում: Խորհրդային տարիներին նա ստիպված էր քիչ ծախս պահանջող վավերագրական ֆիլմեր անել: Բոլորս շատ բան ենք կորցրել, որ գեղարվեստական ֆիլմեր չի նկարել»: Ամերիկացի կինոռեժիսորն ասաց, որ զգացել է
հայերի ոգին եւ այն գեղեցիկ է համարում. «Ինչ Երեւանին է վերաբերվում, այն կարելի է եւ համեմատել աշխարհի ցանկացած գեղեցիկ քաղաքի հետ, մյուս կողմից էլ՝ ձեր մոնոմշակույթն եք կորցնում, նմանվում մյուս քաղաքներին: Ես ամեն ինչի իմաստն եմ փորձում գտնել, Հայաստանում էլ եմ դա որոնում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031