Սկոպյեում ավարտվեց ազատ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Հայաստանի հավաքականը ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի ղեկավարությամբ Մակեդոնիայի մայրաքաղաքում հանդես գալով բոլոր յոթ քաշային կարգերում` նվաճեց չորս բրոնզե մեդալ, իսկ երեքն էլ զբաղեցրին հինգերորդ հորիզոնականներ:
Մեր տղաներից պատվո պատվանդան բարձրացան 50 կգ քաշային Արտակ Հովհաննիսյանը, Արեն Ալեքյանը` 66 կգ, Շամիր Աթյանը` 84 կգ եւ Վիկտոր Կազիշվիլին` 96 կգ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ