Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանցի տղամարդը կախվել է աշխատանք չունենալու պատճառո՞վ

Հուլիս 08,2013 16:07

Հուլիսի 3-ին Իջեւանի տուրիստական բազայի մոտ, բարձրադիր վայրում հայտնաբերվել էր Իջեւան քաղաքի բնակիչ, 1951թ. ծնված Տիգրան Բլբուլյանի դին: Ոստիկանները 5 օր որոնել էին նրան:

Վերջինիս կինը՝ Սուսաննա Չիբուխչյանը մեզ հայտնեց, որ իր ամուսինը վարքով տարօրինակ չէր, բարձրագույն կրթություն ուներ, ավարտել էր Պոլիտեխնիկ ինստիտուտը: Կնոջ ասելով՝ նա շինարարության աշխղեկ էր, շատ էր մտահոգված, որ ինքը երկար ժամանակ աշխատանք չուներ:

Տիկին Սուսաննան հերքեց իջեւանցի ոստիկանների հայտնած այն տեղեկությունը, որ իր երեք որդիներից մեկը հոգեկան հիվանդ է, ասելով՝ որ իր զավակներից ոչ մեկը հիվանդ չէ:

Հավելենք, որ ոստիկանությունը դեպքի կապակցությամբ քննություն է կատարում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031