«Սարոյանի ձայնն ու պատկերը իրական է, հորինվածք չկա, սա իմ առաջին ֆիլմն է: Երբ կարդում էի Սարոյան, զգում էի, որ նա հստակ մեր ապրումներն ու մտքերը բառերով վերարտադրել է: Մարդկային այս պատմությունները շատ հուզիչ են»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնում ներկայացված իր «Սարոյանլենդ» ֆիլմի մասին նշեց ռեժիսոր Լուսին Դինքը:
Այս վավերական դրամայի կենտրոնում 1964-ին հռչակավոր գրող Վիլյամ Սարոյանի կատարած ուղեւորությունն է իր ընտանիքի ծննդավայր՝ Բիթլիս: Նույն ճանապարհը կտրելով՝ ֆիլմը նպատակ ունի հասկանալ Սարոյանի առանձնահատուկ վերաբերմունքն իր արմատների հանդեպ՝ ականատես դարձնելով մի մարդու ինքնաբացահայտմանը, որը գնացել է իր հայ նախնիների հետքերով:
Լուսինե Դինքի պնդմամբ՝ Թուրքիայում նկարահանումների ժամանակ դժվարություններ չեղան: Նկարահանումները ընթացան բավականին հաջող:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ