Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյանը Աշոտյանին կպատասխանի

Հուլիս 08,2013 15:21

Օրերս նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում էր ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ եւ քննարկել խորհրդի աշխատանքները, դրանց արդյունավետությունը: Վազգեն Մանուկյանը նախագահին ասել էր, որ անհրաժեշտ է օրենք ընդունել «Հանրային խորհրդի մասին», նաեւ դժգոհել, որ ստեղծումից ի վեր իրենց կառույցի նկատմամբ թերահավատ մոտեցում կա եւ քննադատություններ: Վազգեն Մանուկյանի խոսքերով՝ «Աշնանն ավարտելով մեր աշխատանքը՝ մենք հասարակությանը եւ նախագահին կներկայացնենք 4 տարվա մեր ամբողջ գործունեության արդյունքները եւ հուսով եմ, արդեն աշնանը կունենանք օրենք Հանրային խորհրդի մասին, համենայնդեպս, նախագիծն աշնան սկզբին կներկայացվի Ազգային ժողով»:

Այսօր Aravot.am-ը Վազգեն Մանուկյանից հետաքրքրվեց՝ սա նշանակում է, որ աշնանն արդեն Հանրային խորհուրդն ավարտո՞ւմ է իր աշխատանքները եւ այլեւս չի՞ գործելու: Վազգեն Մանուկյանը պատասխանեց, որ դա լինելու է դեկտեմբերին, բայց իրենք միայն ամփոփելու են 4 տարվա գործունեությունը եւ հնարավորություն են ստանալու եւս 4 տարի կատարելու այն գործառույթները, ինչ կատարում էին: Այսինքն, Հանրային խորհուրդը չի փակվելու. «Մենք կարծում ենք, որ նոր օրենք կընդունվի, եւ Հանրային խորհուրդն արդեն նոր օրենքով կգործի: Մենք գտնում ենք, որ ճիշտ կլինի, եթե օրենքի միջոցով դա արվի: Մենք շարունակելու ենք կատարել մեր վրա դրված լիազորությունները եւ պարտականությունները»:

Մենք պարոն Մանուկյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է մեկնաբանում այն, որ ԲՈՀ գործակալության պետ Արտուշ Ղուկասյանի հարցի քննարկումից եւ Հանրային խորհրդի որոշումից հետո էլ Արմեն Աշոտյանը, միեւնույն է, ազատեց նրան աշխատանքից: Վազգեն Մանուկյանը վստահեցրեց, որ ինքը դրա պատասխանը կտա մեկ-երկու օրից, բայց անպայման կտա իր եզրակացությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031