Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետությունը 2013-ի հունիսի 21-ի դրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումներով սեփական երկրում արդարադատություն չգտած և Հայաստանի դեմ ՄԻԵԴ հայց ներկայացրած քաղաքացիներին վճարել կամ վճարելու է 570.294 եվրոյին համարժեք դրամ:
Փաստաբան Հայկ Ալումյանն ասում է, որ Հայաստանից ՄԻԵԴ ուղարկված գանգատները հիմնականում վերաբերում են արդար դատաքննության իրավունքին, անհիմն ազատազրկմանը և սեփականության իրավունքի խախտմանը: Կան նաև խոշտանգումներին, անձնական կամ ընտանեկան կյանքին անհիմն միջամտությանը, խղճի, դավանանքի ազատության խախտմանը վերաբերող գանգատներ:
«Իմ տվյալներով՝ հիմնական գանգատները առաջին երեքն են: Ընդհանրապես, արդար դատաքննության իրավունքի խախտումն առավել հաճախ քննարկվող հարց է, մնացած բոլոր խախտումներն այս կամ այն չափով առնչվում են սրան»,-«Մեդիալաբին» ասում է Ալումյանը և հավելում, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 6-րդ հոդվածը` արդար դատաքննության իրավունքը, լայն է մեկնաբանվում:
Փաստաբանի խոսքով՝ ՄԻԵԴ-ն սկսել է քննել և լուծում տալ 2007-2010 թվականներին ներկայացված գանգատներին: «Սրանք այն տարիներն են, երբ Հայաստանի Վճռաբեկ դատարանը 95 տոկոս դեպքերում առանց պատճառաբանական մասի հետ էր ուղարկում դիմումները: Այսինքն՝ այն ֆիլտրը, որը պետք է բացառեր, որ իրավունքի խախտումները դադարեն, հիմնականում չէր գործում: Սրանք այն գործերն են, որոնք Վճռաբեկ դատարանում համարել են քննության ոչ արժանի»,- նշում է Ալումյանը:
Կարդացեք նաև
ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնող դատավոր Ալվինա Գյուլումյանի խոսքով, Հայաստանից ՄԻԵԴ ներկայացվող դիմումների թիվը այլ երկրներից ստացվող դիմումների համեմատ, փոքրաթիվ է:
Այդ դիմումների 80 տոկոսը, չեն մերժվում և ընդունվում են հետագա քննարկման: Ալվինա Գյուլումյանը սա բացատրում է մեր երկրի փաստաբանների բարձր պրոֆեսիոնալիզմով:
Հայաստանի դեմ Եվրոպայի խորհրդին անդամակցությունից ի վեր, տասը տարվա ընթացքում 50 վճիռ է կայացվել, որից միայն մեկ դեպքում է, որ խախտում չի արձանագրվել: Այս պահի դրությամբ Հայաստանի դեմ ներկայացված և չքննված կա 833 դիմում: Լինում են դիմումներ, երբ ՀՀ-ն ներկայացնող դատավորն ամաչում է, ինչպես օրինակ ոստիկանությունում խոշտանգումների ենթարկված քաղաքացիներ Գրիշա Վիրաբյանն ու Միշա Հարությունյանը ընդդեմ ՀՀ գործի պարագայում:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Կուզենայի մի “փոքր” պարզաբանում անել´պետք է ասել ոչ թե ՀՀ-ը պիտի վճարի 570 հազար եվրո, այլ Հայաստանի հարկավճարները, ասել է թե Հայաստանի քաղաքացիները: Եթե արդարադատութջան նախարաը ստիպված լիներ իր գրպանից վճարել իր “արդար” դատության, եթե կարելի է այսպես արտահայտվել, համար, ես համոզված եմ, որ այդ գումաը հարյուրապատիկ ավելի պակաս կլիներ: Իհարկե, այսպսի պրակտիկա չկա ոչ մի պետությունում, ցավոք սրտի, չնայած ճիշտ կլիներ այդ անել Հայաստանի ու նման մյուս կոռումպացված պետություններում: