Լրահոս
Օրվա լրահոսը

Նորվան սրբազանը՝ կաթողիկոսի մասին. Ինձ ըսավ դու այլեւս Մայր աթոռի հետ գործ չունիս

Հուլիս 08,2013 14:37

Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը հուլիսի 1-ին հրաժարականի դիմումն է ներկայացրել Գարեգին Բ կաթողիկոսին: Դրան նախորդել է այն, որ Վեհափառ հայրապետը սրբազանին հրապարակավ շատ կոպիտ նկատողություն է արել:

Aravot.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Մայր աթոռից: Այնտեղից, սակայն, պատասխանեցին, որ օրն իրենց համար աշխատանքային չէ, եւ տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ հնարավոր կլինի կապվել վաղը:

Ֆրանսիայում գործող «Այբ FM» հայկական ռադիոկայանին տված հարցազրույցում սրբազանը մեկնաբանել է , որ ի սկզբանե կաթողիկոսը միշտ թերագնահատել է իր գործելաոճը եւ հոգեւոր պարտականությունների կատարումը ու այժմ իր համար ցավ է հրաժարականի մասին խոսելը:

Նորվան արքեպիսկոպոսի ասելով, Վեհափառ հայրապետը հետեւյալ արտահայտությունն է արել, որը կապված է Ֆրանսիայի Նիս քաղաքի նախկին, ներկայումս՝ Ստրասբուրգի հոգևոր հովիվ տեր Վաչե քահանա Հայրապետյանի հետ. «Վեհափառն ինձը ըսավ, եթե մինչ մեկ հուլիսին պահակության պարտականութենեն իրեն չազատես եւ թեմը իրեն հոգատարություն չընե տնտեսապես, դու այլեւս Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հետ գործ չունես: Այնքան խիստ կերպով ասավ, որ ես այն եզրակացության եկա, որ կարծես թեմի մեջ անելիք չունեի»:

Ի դեպ, տեր Վաչեն յոթ տարի ծառայել է Նիսում, ժամանակին նրան մեղադրում էին կեղծ դրամների շրջանառության, ապօրինի գումարների օրինականացման և կավատության մեջ, սակայն անցյալ տարվա հոկտեմբերին դատարանը նրան անմեղ է ճանաչել եւ աժմ երկու տարուց ավելի է՝ ծառայում է Ստրասբուրգում, ու ընտանիքի գոյատևումն ապահովելու համար աշխատում է ավտոկայանատեղիում՝ որպես պահակ:

Պատասխանելով ռադիոլրագրողի հարցին, սրբազանը հավելել է, որ հնարավոր է՝ զայրացած պահի է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն այդ արտահայտությունը արել, բայց միշտ էլ նա թերագնահատել է իր առաջնորդական գործելակերպը եւ կարողությունները. «Եթե տարբեր ձեւով ըսվեր, հավանաբար այդ քայլին չդիմեի… Ունեինք աշխատաելակերպի տարբեր ձեւեր եւ այլ համոզում շատ հարցերի հետ կապված, բայց այս վերջինը քիչ մը ավելի ծանր էր»:

Նորվան արքեպիսկոպոսը նաեւ հայտնել է, որ Վաչե քահանան պետք է Ստրասբուրգում ստեղծեր ծխական վարչություն: Ստրասբուրգում 4000-5000 հայ է ապրում, որոնց միջոցներով պետք է սնվեր կառույցի տնտեսական կորիզը, մանավանդ, ըստ կանոնադրության, ինչքերը ղեկավարվում են աշխարհականների կողմից:

Սրբազանի ասելով, նույնիսկ թուղթ է ստորագրվել, որի համաձայն՝ աշխարհականները հոգացել են տեր Վաչեի տեղափոխության ծախսերը եւ մի շրջան նա օժանդակություն է ստացել, սակայն թեմական խորհուրդը չէր կարող այդ օժանդակությունը մշտնջենական դարձնել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ես շատ լավ գիտեմ, որ աշխարհի Հայ Առաքելական եկեղեցու ցանկացած մեծ թե՛ փոքր կրոնական
    բացի իր ծախսերը հոգալուց, պետք է նաև կանխիկ հարկ վճարի,՝ Գարեգին Բ-ին, ըստ այդ արցյունքի
    էլ ուղորդվում է նրա հետագա ճակատագիրը: Նշանակում է Նորվան Արքեպիսկոպոս Զաքարյանը,՝
    մեղմ ասած իրեն չի արդարարացրել:
    Այ՝, Նավասարդ Կճոյանը այլ բան: Թող մեկը փորձի նրան ասի,՝ աչքիդ վերևը, ունք կա:
    Մենք որքան էլ մեզ խաբենք թե՛ ուղղափառ ենք, քրիստոնիա ենք, առաջինն ենք, բայց այն ու
    ամենայնիվ մենք գիտենք, որ առաջին հերթին,՝ նյութապաշտ ենք, փողապաշտ ենք, ագահ ենք, և
    անկուշտ ենք:

  2. Arminius says:

    ” Մենք որքան էլ մեզ խաբենք թե՛ ուղղափառ ենք, քրիստոնիա ենք, առաջինն ենք, բայց այն ու ամենայնիվ մենք գիտենք, որ առաջին հերթին,՝ նյութապաշտ ենք, փողապաշտ ենք, ագահ ենք, և անկուշտ ենք: ” ՄԱՔՍԻՄԻ խոստովանությունն է։ Ճիշտ է, մաքսիմի նման հայեր կան, բայց դա չի նշանակում, որ բոլորն են այդպիսի։ Նման կարծիք ունեցողն ու տարածողը, կարծում եմ, իր գորշահոտությունը պետք է վայելի անձամբ, իսկ մենք’ հայերս պետք է ձգտենք կատարելությանը և հավատանք ԱՍՏԾՈՒՆ, այլ ոչ թե մաքսիմին։

  3. հայ մարդ says:

    Բավական է մեզ խաբելով ապրենք։ Մաքսիմի հետ այդ հարցում համամիտ եմ։

    Գարեգին երկրորդականը և ծախու գործակիցները, վախկոտ կճո մճոները, անամոթաբար և տարիներ շարունակ ստել ու ստում են` առանց ամաչելու ո՛չ Աստծուց են երկյուղում, ո՛չ էլ մարդկանցից են ամաչում։ Նրանք իրենց ցեխոտ ու կեղտոտ ոտքերն արդեն մի քանի անգամ մաքրել են Նորվան Սրբազանի մաքուր հոգու և հավատքի մեջ։ Այդպես են վարվել գրեթե բոլոր նվիրյալ ու հավատացյալ հոգևորականների հետ և ձեռքի անպետք թաշկինակի նման դուրս նետել Հայ Առակելական Սուրբ Եկեղեցու ետևի պատուհանից։ Ցայսօր չեն էլ հասկացել թե դա ինչ է նշանակում, քանի որ Սրբությունից ու առ Աստված հավատքից շատ հեռու մարդիկ են, այդ են ցույց տալիս նրանց Աստուծո կամքից շաաատ հեռու ավերիչ, կործանարար ու անհեռատես գործերը։ Թող բարի Աստված Նորվան Սրբազանին համբերություն տա և հավատքը զորացնի, քանզի սրանք ահավոր հոգևոր փորձություններ են, բայց հենց փորձությանների մեջ է ճշմարիտ հավատքը հաստատվում ու զորանում։ Երանի՜ նրանց ովքեր կհամբերեն և մինչև վերջ բարի Աստծուն կհավատան ու կվստահեն։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031