Այսօր Թաթարստանի մայրաքաղաքում ընթացող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերի երրորդ օրն է:
Կազմակերպիչներն արդեն սկսել են կազմել թիմային հաշվարկը, որտեղ 10 ոսկե, 3 արծաթե եւ 9 բրոնզե մեդալով վստահորեն առջեւից ընթանում է Ռուսաստանի Դաշնությունը: Մինչեւ այսօր ունիվերսիադայում մեդալ նվաճել է 35 երկիր, որոնց թվում, սակայն, Հայաստանը դեռ չկա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ