Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. «Ռուսաստանը Հայաստանի համար դաշնակից է»

Հուլիս 08,2013 14:22

«Ռուսաստանը Հայաստանի համար դաշնակից է եւ վտանգավոր բառն այստեղ բոլորովին տեղին չէ: Ուղղակի եւ Ռուսաստանը պետք է հստակ գնահատի ու հարգի հայկական շահը, եւ Հայաստանը պետք է գնահատի ու հարգի ռուսական շահերը: Իսկ անվտանգության առումով, տարածաշրջանում ՌԴ-ի եւ ՀՀ-ի շահերը առաջիկայում դեռ երկար ժամանակ հանդես են գալու, որպես միասնական շահեր, որովհետեւ խոսքը երկուստեք անվտանգության ապահովման մասին է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը` չհամաձայնելով մեր այն դիտարկման հետ, որ գազի գնի բարձրացման, այնուհետեւ Ադրբեջանին մեկ միլիարդի զենք վաճառելու իրողությունները փաստում են, որ ՌԴ-ն Հայաստանի համար դառնում է վտանգավոր դաշնակից: Մնացյալ բոլոր առումներով տարբեր մոտեցումները, մեկնաբանությունները եւ կարծիքները Արտակ Զաքարյանը նորմալ է համարում:

Ձեր կարծիքով, ներկայիս զարգացումների համատեքստում Հայաստանն ինքն իր շահը հաշվարկե՞լ է` հարցին, մեր զրուցակիցը հակադարձեց. «Այո, Հայաստանը, որպես անկախ պետություն, բացառապես առաջնորդվում է իր շահերով: Գոնե վերջին 5-6 տարիների համար դա առավել տեսանելի եւ ակնհայտ է»:

Այն, որ ՀՀ-ի դաշնակից ՌԴ-ն շարունակում է ինտենսիվորեն սպառազինել Ադրբեջանին եւ Հայաստանին` ԼՂՀ խնդրի չկարգավորվածության պայմաններում, մեր զրուցակցին մտահոգում է: Ընդհանրապես, նա մտահոգիչ է համարում Ադրբեջանի ցանկացած սպառազինում` անկախ զենքի ձեռքբերման աղբյուրներից: Այդ ամենով հանդերձ, ըստ նրա, հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունն այնքան խորն է եւ փոխկապակցված, որ զուտ տարածաշրջանային բալանսի պահպանման եւ անվտանգության համակարգի կիրառման առումով, առանձնակի խորը մտահոգությունների անհրաժեշտություն չկա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Armen Sarkissian says:

    Բոլոր պետություններն էլ անկախ են: De jure, իսկ de fakto անկախ պետություն աշխարհիս վրա գոյություն չունի և ունենալ չի կարող: Այդ թվում և ԱՄՆ-ը: Դուք դա ինձնից վատ չգիտեք: Դաշնակից պետություններ էլ գոյություն չունեն, գոյություն ունեն միայն պետական շահեր: Սա էլ ինձնից ավելի վատ չգիտեք: Ինչ վերաբերում է ՌԴ վերջին “արարքներին”, դա պարզապես ՍՐԻԿԱՅՈՒԹՅՈՒՆ է, անկախ դրդրապատճառներից: Ձեր այս հոդվածում բերված բացատրություննեը կնկարագրեմ ռուսերեն “словоблудие” բառով, որով փորձում եք արդարացնել ձեր և ձեր նմանների, հենց վերջին 5-6 տարվա ՏԱՊԱԼՎԱԾ քաղաքականությունը: Ես սովոր եմ իրերը իրենց անունով կոչել:
    Միգուցե մեկ երկուսին կմիամտացնեք, բայց կան մարդիկ, և նրանք մեծամասնությունն են կազմում, որոնք գիտեն, թե ինչ է ներկայացնում իրենից ՀՀԿ-ն ու նրա ղեկավարությունը:

    • Արթուր says:

      Ամբողջությամբ համամիտ եմ նախորդ գրառման հետ, թե մեծամասնությունը լավ է հասկանում, թե ինչ են իրենցից ներկայացնում ՀՀԿ-ականները:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031