Այսօր «Զարկերակ» ակումբում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը խոսելով հանգստի մասին՝ կարծիք հայտնեց, թե այսօր հանգստացողների թիվը կրճատվել է, քանի որ սոցիալական խնդիրներից ելնելով՝ մարդիկ չեն կարող հոգալ այդ ծախսերը, միայն 15 տոկոսն է կարողանում իր հանգիստը կազմակերպել դրսում: «Անցյալ տարվա տվյալներով՝ Վրաստանում հանգստացել է 150 000 հայ»,- նշեց Ադիբեկյանը, որի խոսքով, այսօր դժբախտ են մեր երեխաները, քանի որ չկան ճամբարներ, ինչպես նախկինում էր:
«Առ այսօր հարցում չի իրականացվել, թե ինչից են դժգոհ տուրիստները, երբ գալիս են Հայաստան… Մինչդեռ 100 հազար դոլար ծախսել բիոզուգարանների համար` դա ոչինչ է տուրիզմը զարգացնելու համար»:
Ադիբեկյանի խոսքով`այսօր հայերը չեն կարողանում վերականգնել ոչ հոգեբանական, ոչ էլ սոցիալական ռեսուրսները. «Հոգնած ազգ ենք դարձել, հատկապես երեկոյան, երբ մարդկանց դեմքերին ես նայում… նույնիսկ ժամանցի վայրերում են հոգնած դեմքերով նստում»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ