Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականները դեռ զգուշավոր են խոսում օֆշորային սկանդալի մասին

Հուլիս 08,2013 13:52
mkrtich minasyan

«Մարդը գործը տվել է դատախազություն, քննություն է ընթանում եւ յուրաքանչյուր բանական մարդ, կարծում եմ, պետք է սպասի` քննությունն ընթանա ու իրավական գնահատականներից հետո նոր քաղաքական քննարկումների եւ գնահատականների անհրաժեշտություն կառաջանա»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

Պարոն Մինասյանից հետաքրքրվեցինք` չի՞ պատրաստվում իշխող ՀՀԿ-ն ականջալուր լինել մեր երկրում գերիշխող այն տեսակետին, որ օֆշորային սկանդալից հետո ՀՀԿ-ն պետք է վերանայի վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման հետագա նպատակահարմարությունը: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում վերջերս ասել էր նաեւ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Դավիթ Շահնազարյանը. «Իշխող ՀՀԿ-ն պետք է քննարկի գործող կառավարության մնալ-չմնալու հարցը: Սա վերջապես քաղաքական պատասխանատվության հարց է, որից անհնար է խուսափել»։

ՀՀԿ-ական պատգամավորից հետաքրքրվեցինք` ինքն անվերապահորեն վստահո՞ւմ է ՀՀ իրավապահ համակարգին: «Բա ո՞ւմ պիտի վստահեմ»,-հարցից փոքր-ինչ նեղսրտեց պարոն Մինասյանը: Նկատեցինք, որ Հայաստանում շատերը չեն վստահում մեր իրավապահ համակարգին: Պարոն Մինասյանն ասաց. «Դա այնպիսի գործ է, բնականաբար նաեւ հասարակական հսկողության տակ է: Հետեւաբար, այն մտորումները եւ մտավախությունները, որ որոշ մարդիկ ունեն, այս դեպքում, կարծում եմ, անտեղի է: Հասարակական հնչեղությունը, հասարակական հետաքրքրությունը պահանջ են ներկայացնում, որ մեր քննչական մարմիններն ամեն ինչ պետք է անեն օրենքի տառին համապատասխան»:

Հետաքրքրվեցինք` ճիշտ չէ՞ր լինի, որ մինչեւ վերջնական իրավական գնահատականը վարչապետը գոնե ժամանակավորապես թողներ պաշտոնը: ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ ինքը հարգում է անմեղության կանխավարկածը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen Sarkissian says:

    Հետաքրքիր է´ շարքային քաղաքացուն, մի շատ ավելի մեղմ հանցագործության մեջ կասկածելով, կարելի է նրան կալանքի տակ վերցնել կամ որևե այլ խափանման միջոց ընտրել: Իսկ եթե անհերքելի ապացույցներ կան, որ երկրի վարչապետը օֆշորայն հաշիվ ունի բացված, էլ չեմ ասում թույլ է տվալ բյուջեից հարյուր միլիարդների թալան (լինելով ամենամեծ թալանչիներից մեկը), ուղղակի դիմում է դատախազությանը, և մնալով իր պաշտոնում շարունակում է իր թալանը: Ինչու այն նույն շարքային քաղաքացին չի կարող նույնպես դիմել դատախազություն և շարունակել ապրել իր նորմալ կյանքով: Սա ինչ է ասում գլխավոր թալանչու´ՍՍ-ի մասին?

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031