Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբան. «14 օրը բավարար է լիարժեք հանգստի համար»

Հուլիս 08,2013 13:48

«Կարեւոր է, որ յուրաքանչյուր անհատ կարողանա ապահովել իր հոգեբանական հանգիստը: Հանգստի հետ կապված կարեւոր է նաեւ մարդու տեսակը, այսինքն՝ ինչպիսին է նա, պասիվ հանգստի կողմնակից է, թե ակտիվ: Ցավալի է երեխաների հանգստի հետ կապված հարցը, քանի որ նրանց հանգիստը կազմակերպելը ոչ միայն կարեւոր է ֆիզիկական հոգնածությունից ազատվելու առումով, այլեւ՝ սոցիալական տարբեր խմբերում շփվելու, ադապտացվելու…»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց հոգեբան Աննա Բադալյանը:

Թե որքան ժամանակ է հարկավոր հոգնածությունից ազատվելու, հանգստանալու համար, հոգեբանը նշեց. «14 օրը բավարար է եւ վեր է հանում պահեստային ուժերը, չնայած ավելի շատ մեզ մոտ ընդունված են ամառային հանգստի ձեւերը, բայց արշավային տուրիզմը շատ կարեւոր է ու այսօր երիտասարդների մոտ դա մեկ աստիճանով բարձրացել է»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031